Ադրբեջանը ԵՄ-ից ակնկալում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի պարտադիր կատարում`ուղղված ՙերկրի օկուպացված տարածքների ազատմանը, և դրանց իրականացումն ապահովելու համար միանշանակ, վճռորոշ քայլերի իրականացում՚: Ինչպես հայտնում է Trend-ը, այդ մասին ասվում է մայիսի 22-ին Ռիգայում կայացած ՙԱրևելյան գործընկերության՚ մասնակից երկրների ամփոփիչ հռչակագրի առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ հատուկ վերապահության մեջ:
Նշենք, որ մայիսի 22-ին Ռիգայի գագաթնաժողովում սկանդալ է տեղի ունեցել. վերջին պահին Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել ՙԱրևելյան գործընկերության՚ գագաթնաժողովի ամփոփոիչ հռչակագիրը`դրանում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ձևակերպումների պատճառով: Վերջիվերջո, ամփոփիչ հռչակագիրն ստորագրվել `պայմանով, որ Ադրբեջանն այնուհետև կներկայացնի փասռաթղթի առնչությամբ իր վերապահությունը: