Air Armenia ավիաընկերությունը ձեռնամուխ է լինում ճգնաժամային իրավիճակից ելքի երկրորդ փուլի իրականացմանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել է ՙAir Armenia՚ ավիաընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սիրական Համբարձումյանը:
Նրա խոսքով, ներկայումս ավարտվել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում բաժնետոմսերի գրանցման ընթացակարգը, ինչը կապված է կանոնադրական կապիտալի փոփոխության և ներդրողների ներգրավման հետ: ՙՍկսվում է օդանավերի վարձակալության շուրջ բանակցությունների գործընթացը, և եթե ամեն բան նորմալ ընթանա, մոտավորապես 2016 թ. գարնանից Air Armenia-ն կվերսկսի թռիչքների իրականացումը՚,- նշել է Համբարձումյանը`միաժամանակ ավելացնելով, որ աշխատանք է տարվում ավիաընկերության`կալանքի տակ գտնվող հաշիվների ապասառեցման ուղղությամբ: ՙ Այդ խնդրի լուծումից հետո կկազմվի ավիաընկերության զարգացման բիզնես ծրագիր, կորոշվի վարձակալվող ինքնաթիռների քանակը և կկնքվեն ավիաչվերթների իրականացման վերաբերյալ պայմանագրեր՚,- նշել է Air Armenia՚ ավիաընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է ԱրմԻնֆո-ն, Air Armenia-ն 68.6 մլն դոլար է ստացել «East Prospect Fundե հիմնադրամից` ավիաընկերության բաժնետոմսերի 49%-ի դիմաց: Աղբյուրի համաձայն, ստացված միջոցները դառնում են ավիաընկերության սեփականությունը և կարող են կիրառվել ըստ անհրաժեշտության և նպատակի: Իրականացված գործարքի արդյունքում Air Armenia-ն ձեռք է բերել երաշխիքային միջոցներ, ինչը բարձրացնում է ավիաընկերության բաժնետոմսերի արժեքը: «Գործարքի գլխավոր ձեռքբերումն այն է, որ այսուհետև ավիաընկերությունն ապահովագրված կլինի սնանկացման վտանգից և այլ ռիսկային իրավիճակներիցե, - նշել են ավիաընկերությունում: Հիշեցնենք, որ Air Armenia-ի բաժնետոմսերի 49%-ը «East Prospect Fundե ներդրումային հիմնադրամին վաճառելու շուրջ համաձայնագիր էր ստորագրվել 2014 թվականի դեկտեմբերի 19-ին: Ավելի վաղ Երևանում մամուլի ասուլիսում հիմնադրամի կառավարիչ Վլադիմիր Բոբիլևը հաղորդել էր, որ Air Armenia-ի նոր բաժնետերը մտադիր է 30 մլն դոլասր ներդնել ավիաընկերությունում: «Սակայն մենք այդ գումարով չենք սահմանափակվում: Մենք նախնական պայմանավորվածություն ունենք ընկերությունում նոր օդանավեր ներգրավելու շուրջ: Կա ընկերության վերակառուցման հստակ ծրագիր, նոր բիզնես-ծրագիրե, - ասել էր Բոբիլևը: Նրա ասելով, Հիմնադրամն ընտրել է հատկապես Air Armenia-ն, քանի որ, նախ, լայն իմաստով հավատում է Հայաստանի բարգավաճմանը` որպես պետություն, իսկ նեղ իմաստով` ավիաընկերությունը բավականին հեռանկարային է:
Հոկտեմբերի վերջին Air Armenia-ի ղեկավարությունը որոշել էր քայլեր ձեռնարկել ֆինանսների վերաձևակերպման և թռիչքների ժամանակացույցերի փոփոխման ուղղությամբ: Ազգային ավիափոխադրող «Արմավիայիե սնանկացման ընթացակարգի մեկնարկից հետո (2013 թ. ապրիլի 1) Air Armenia-ն, որը մինչ այդ իրականացնում էր չարտերային բեռնափոխադրումներ դեպի ԱՊՀ, Եվրոպայի, Մերձավոր արևելքի, Ասիայի և Աֆրիկայի երկրներ, ձեռնամուխ եղավ ուղևորափոխադրումների իրականացմանը: «East Prospect Fundե լիցենզավորված ֆինանսական կառույց է, որը գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիներում և ֆիզիկական ու իրավաբանական անձանց խմբի ներդրումային գործընկերություն է: Այդ կառույցը սեփական և ներգրավված միջոցներ է ներդնում խնդրահարույց ակտիվներում և իրականացնում դրանց պաշտպանություն: Հիմնադրամի կառավարումն իրականացվում է Լոնդոնից և Կիևից: «Այնպես, ինչպես մյուս հիմնադրամները ներդնում են արժեթղթերում և բանկային մետաղներում, մեր հիմնադրամը ներդնում է խնդրահարույց ակտիվներում` շահույթ ստանալու նպատակով: Մեր մասնագիտացումը արտադրական ուղղվածության խնդրահարույց ձեռնարկությունների բաժնետոմսերն ենե, - ասվում է հիմնադրամի կայքում: