Բաքուն հերքում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի դեկտեմբերին կայանալիք հանդիպման վերաբերյալ հայկական կողմի հաղորդումները:
Ինչպես նախօրեին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման վերաբերյալ առայժմ որոշում չի կայացվել: Նա փորձել է հասկացնել, որ հանուն հանդիպման հանդիպում անցկացնելն անիմաստ է: «Պետք է լինի վստահություն, որ կլինեն պայմաններ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ տեղաշարժի համար», - ասել է նա: Մամեդովը հաստատել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ձգտում են այս տարի նման հանդիպում կազմակերպել: «Եթե ձեռք բերվի պայմանավորվածություն, ապա հասարակայնությունն այդ մասին կիրազեկվի», - հավելել է նա:
Հիշեցնենք, որ երկու երկրների նախագահների դեկտեմբերի սկզբին նախատեսվող հանդիպման վերաբերյալ հաղորդել էր Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ավելի վաղ այդ մասին հաղորդել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկակկցի համանախագահ Ջեյսմ Ուորլիքը, հավաստիացնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայանալիք սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո: