ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Հռոմի Պապի այցի կապակցությամբ` խաղաղության աղոթքի և տոնական համերգի միջոցառումների ընթացքում «Նախախորհրդարանիե որոշ անդամներ պատրաստվում են Հանրապետության հրապարակում կազմակերպել 200-ից ավելի համախոհների մասնակցությամբ հավաք:
ՀՀ քրեական օրենսգրքի 2251 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի բաժիններ բերման են ենթարկվել 6 անձինք:ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ Երևան քաղաքում և մի շարք այլ համայնքներում Հռոմի Պապի այցի կապակցությամբ իրականացվում է հասարակական անվտանգության ապահովման արձանագրային արտակարգ ծառայություն: ՙՄեր քաղաքացիներին կրկին խնդրում ենք ցուցաբերել օրինավորություն և ենթարկվել հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին՚,- ասվում է Ոստիկանության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ Ոստիկանությունը Գյումրիից բերման է ենթարկել ակտիվիստ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահենին, armtimes.com-ի ֆոտոթղթակից Տիգրան Կիրիշչյանին, ինչպես նաև ՙՆոր Հայաստանի՚ մի քանի անդամի: