Arminfo.info



 Երեթշաբթի, 24 Փետրվարի 2015 17:56

Երնջակյանը Արթուր

Արթուր Աշուղյան. Երեսակման արդյունաբերության ապագան կախված կլինի նրա մրցակցային մակարդակից և արդյունավետությունից

Արթուր Աշուղյան. Երեսակման արդյունաբերության ապագան կախված կլինի նրա մրցակցային մակարդակից և արդյունավետությունից

 


Ենթադրվում էր, որ բնական գազի, նավթամթերքի և չմշակված
բնական ալմաստի մատակարարման մասին Ռուսաստանի հետ համագործակցության համաձայնագիրն
ուժի մեջ մտնելուց հետո տեղի կունենա լրացուցիչ աճ: Մասնավորապես, Հայաստան
մատակարարվող ալմաստի հումքը Ռուսաստանն ազատեց արտահանման` 6.5% մաքսատուրքից,
միևնույն ժամանակ կոշտ սահմանափակումներ մտցնելով վերաարտահանման վրա: Դրանից հետո
ի՞նչ է փոխվել երեսակման ոլորտում:


 


Համաձայնագիրը դրական
արդյունք տվեց: Իսկ ամենամեծ փոփոխությունն այն էր, որ Ռուսաստանից մատակարարվող
հում ալմաստների ավելի քան 90%-ը վերամշակվել է Հայաստանում, ի տարբերություն
նախորդ տարիների, երբ հումքի մինչև 80%-ը գործնականում վերաարտահանվում էր դեպի
երրորդ երկրներ, բայց, միևնույն ժամանակ, այդ համաձայնագրի ուժի մեջ մտնելը
համընկավ ալմաստի շուկայում տեղի ունեցող ստագնացիայի հետ:


 


Վերաարտահանումը քարերի մի
շատ սովորական սպեկուլյատիվ վաճառք է, չնայած, որ ՌԴ հետ բոլոր պայմանագրերում,
որոնք նախկինում ստորագրվել էին, այն պաշտպանված էր: Այդ առումով մեր
ձեռնարկությունները, որոնք զբաղվում են ադամանդի արտադրությամբ, հայտնվեցին ոչ
սովորական իրավիճակում, քանի որ համաձայնագրով ամրագրվել են վերաարտահանման
նկատմամբ սահմանափակող դրույթներ, իսկ պետությունը դրա դիմաց կրում է
պատասխանատվություն: Ի դեպ, պետությունն այդ գործարքներից ոչինչ չի շահում:
Երեսակման ոլորտն ազատված է հարկերից, իսկ պետության գլխավոր շահը զբաղվածության
պրոբլեմի լուծումն է, քանի որ ոլորտի զարգացումը խթանում է նոր աշխատատեղերի
ստեղծմանը:


 


Եվրասիական տնտեսական
միությանը Հայաստանի միանալուց հետո իրավիճակը փոխվեց: Այդ համաձայնագիրը
հակասության մեջ հայտնվեց ԵՏՄ կողմից թելադրվող բազմաթիվ դրույթների հետ: Բանը
նրանում է, որ ԵՏՄ անդամ-երկրների համար վերաարտահանման հասկացությունը, որպես
այդպիսին, բացակայում է, գոյություն ունի արտահանման հասկացությունը: Մենք չունենք
սահման, ուրեմն ի՞նչ վերաարտահանման մասին կարող է խոսք լինել, երբ աշխատում ենք
միևնույն մաքսային տարածքում: Ներկայումս մաքսային ոչ մի փաստաթղթում ամրագրված չէ
վերաարտահանման հասկացությունը, իսկ երրորդ երկրներին հումքի վաճառքը հանդիսանում
է արտահանում, այլ ոչ թե` վերաարտահանում: Մյուս կողմից, բոլոր այն քարերը, որոնք
ներմուծվոմ են ոչ Ռուսաստանից, վերամշակվում են որպես չմշակված հումք և դրանց վրա
տարածվում են նոր օրենսդրության կանոնները:


 


Նախորդ տարիներին դեպի ո՞ր երկրներ էին
արտահանվում ռուսական չմշակված ալմաստները:


 


Արտահանվում էին դեպի
Բելգիա, Թաիլանդ, Հնդկաստան, Կանադա և այլ երկրներ:


 


2014 թվականին ԱԼՌՈՍԱ ընկերությունը վաճառքի
դուրս բերեց 380 հազար կարատ ալմաստ, այդ ծավալների որ մասն իրականում գնվեց հայ
երեսակողների կողմից:


 


Նրանք գնեցին այդ
ծավալների ընդամենը 5%-ը: Իրականում, խոսքը գնում է 10-12 հազար կարատ ռուսական
հում ալմաստի մասին: Դա բիզնես է, մասնավոր ձեռնարկությունները գնում են այնքան,
որքան իրենց ձեռնտու է: Համաձայնագրի սուբյեկտներն էին «ԱԼՌՈՍԱ»-ն, «Գոխրան»-ը և
Հայաստանի երասակող ձեռնարկությունները: 380 հազար կարատը դա այն ծավալն էր, որն
առաջարկվել էր, ընդ որում, ոչ միայն Հայաստանին: «ԱԼՌՈՍԱ»-ի մշտական խոշոր
հաճախորդներն ունեն առաջնահերթ մուտք դեպի այդ խմբաքանակները և, պարզապես,
պարտավոր են գնել, բայց մեր ձեռնարկույթուններից ոչ մեկը նման հզորություններ չունի,
որպեսզի դառնա այդ ակումբի անդամ, որտեղ գտնվում են տարբեր երկրների 47
ձեռնարկություններ: Օրինակ, նախանցյալ տարի հայ երեսակողները բողոքում էին, որ
«ԱԼՌՈՍԱ»-ն մանր քարեր է առաջարկում, իսկ անցյալ տարի`որ քարերը խոշոր են ու
թանկարժեք:


 


Հայաստանի Մաքսային ծառայության տվյալներով,
2014 թվականին հանրապետոթյունից արտահանվել է 160.1 հազար կարատ ալմաստ, 2013
թվականի 202.7 հազար կարատի փոխարեն: Միևնույն ժամանակ, ներմուծվել է 345.7 հազար
կարատ ալմաստ, նախորդ տարվա 406.4 հազար կարատի փոխարեն: Եղե՞լ է արդյոք անցյալ
տարի ռուսական քարերի վերաարտահանում:


 


Ներմուծման ծավալի մի մասը
վերամշակվում է, վերածվելով ադամանդի և տեղափոխվում այլ կատեգորիայի տակ, մեկ այլ
մաքսային ծածկանունով: Իսկ վերամշակման առումով ոչ արդյունավետ քարերի մի մասը
շարունակում է իր ճանապարհը:


 


Քարերը գնում ենք ոչ միայն
Ռուսաստանից: Ռուսաստանի հետ շրջանառությունը շատ ավելի փոքր է, քան կարող էր լինել:
Չեմ կարող ասել նախորդ տարվա համար, բայց 2013 թվականին Հայաստան ներմուծվող
ալմաստի ընդհանուր ծավալում ռուսական ալմաստը կազմել է մոտ 25%: Մենք չէինք էլ
ենթադրում, որ ալմաստների համար բոլորն իսկույն կվազեն Ռուսաստան: Ում ձեռնտու էր,
օգտվեց տրամադրված հնարավորոյթունից, իսկ դրանք իրական գործող երեսակման ձեռնարկություններ
էին: Մաքսային 6.5% տուրքի վերացումը ոլորտի բոլոր պրոբլեմները չի լուծում: Դա
միայն խթան է զարգանալու համար, իսկ մնացածը պետք է անեն իրենք`
ձեռնարկույթունները, այլ ոչ թե պետությունը:


 


Դուք խոսում ենք մեր երեսակողների գործունեության
անարդյունավետության մասի՞ն:


 


Բանն անարդյոնավետության
մեջ չէ: Մեզ մոտ աշխատուժն էժան չէ, գոյություն ունի նաև կադրերի էական պակաս:
Վաստակելու նպատակով շատերն են լքել երկիրը: Այս ինդուստիան որակյալ մասնագեներ է
պահանջում, որոնց այնքան էլ հեշտ չէ գտնելը և պատրաստելը: Հայաստանում մեկ կարատի
երեսակման գինը միջին հաշվով կազմում է 17-22 դոլար: Օրինակ, Հնդկաստանում և
Չինաստանում այն ավելի ցածր է, ընդ որում, Հնդկաստանում էապես ցածր է:
Ռուսաստանում ավելի բարձր է, Բելառուսում գործում են պետական մոնո-ձեռնարկություններ,
իսկ Ղազախստանում ալմաստներ, գործնականում, չեն էլ մշակվում, այսինքն, նոր
հնարավորություններն այնտեղ առկա են:


 


Ստացվում է, որ ռուսական ընկերություններին,
այնուամենայնիվ, ձեռնտո՞ւ է Հաաստանում ձեռնարկություն բացելը:


 


Ամեն ինչ կախված է
պայմաներից, նույնիսկ հնդիկներին կարող է դա ձեռտու լինել:


 


«Շողակն» ընկերությունը, որը հանդիսանում է
ոլորտի դրոշակակիրը և վաղուց գտնվում է պարապուրտի մեջ, հայտարարել է 2015 թվականից
արտադրության գործարկման մասին: Որևէ տեղեկություն ունե՞ք այդ մասին:


 


Ես տեղեկություն չունեմ
այն մասին, որ նրանք սկսել են արտադրության համար հումք գնել: Որքանով տեղյակ եմ,
ձեռնարկությունը վերանորոգվում էր: Ժամանակին «Շողակնում» աշխատում էր 1.5 հազար
մարդ: Այսօր անհրաժեշտ է հավաքել երեսակող-մասնագետների: Պրոբլեմը հենց դրա մեջ է:
Մեզ մոտ երեսակողների սղություն է, նրանց պատրաստումը մոտ կես տարի է պահանջում:


 


Ի՞նչ է տեղի ունենում հանրապետության երասակման
բիզնեսում, չէ՞ որ այդ ոլորտը ժամանակին ամենազարգացածներից մեկն էր:


 


Ստագնացիայից և
համաշխարհային պահանջարկի անկումից բացի կան նաև այլ պատճառներ: Մասնավորապես,
արտարժույթի փոխարժեքի տատանումները, ինչը բերեց աշխատուժի թանկացմանը:
Երեսակողները, որոնք Հայաստանից մեկնել են Ռուսաստան, Աֆրիկա և այլ վայրեր, իրենց
համար արագ գործ գտան, քանի որ որակյալ մասնագետներ էին: Մոտ 1 հազար մեր երեսակողներ
այսօր աշխատում են երկրի սահմաներից դուրս:


 


Իսկ ի՞նչ է իրենից
ներկայացնում ադամանդը: Իմ կարծիքով, դա մի ապրանք է, որի գնահատումը կարելի է համեմատել
արվեստի գործի հետ: Այդ նույն Հնդկաստանում արդեն կա բազմամիլիոնանոց միջին խավ,
որն սկսել է գնել թանկարժեք զարդեղեն: Այսօր Հնդկաստանը հանդիսանում է ոսկու
առաջին սպառողը, քանի որ առկա է ներքին մեծ շուկան և մեծ պահանջարկը, չէ՞ որ այդ
երկրում ապրում է ավելի քան 1 մլրդ.մարդ: Իսկ մենք, գործնականում, աշխատում ենք
ներքին շուկայի համար: Այժմ Հայաստանը դուրս է եկել ԵՏՄ ընդհանուր շուկա, 170
մլն.մարդ ծավալով, ինչը զգալիորեն կավելացնի մեր ներքին շուկան:


 


Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է արդյոք 2015
թվականին ակնկալել աշխուժություն:


 


Ամեն ինչ կախված կլինի,
առաջին հերթին, նրանից, թե որքանով մենք ակտիվորեն ու սահուն ձևով, իսկ կարևորը,
մրցակցորեն, կներգրավվենք հարաբերությունների այս նոր համակարգին, ԵՏՄ տարածքում:
Մենք հումքային երկիր չենք, սեփական ալմաստ չենք արդյունահանում, իսկ շատ բան
կախված է մեր գործընկերներից, մասնավորապես, Ռուսաստանից, որը հանդիսանում է
ալմաստի համաշխարհային տերություն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Լրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբԼրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբ
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35
"Մայր Հայաստան" դաշինքն ուսանողությանը կոչ է անում ոտքի կանգնել՝ ի աջակցություն տավուշցիների
DG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համարDG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համար
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ
Ընդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրելԸնդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրել
Ղազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններումՂազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններում
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջում է հետաքննել Բագրատ Սրբազանի հանցագործության մասին հաղորդումը
Ընդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրանԸնդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրան
Հայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. ԹաթոյանՀայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. Թաթոյան
Հայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետՀայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետ
Մկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ էՄկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ է
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. ԱլիևՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. Ալիև
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով