Որքան էլ մեծ մտավախություն ունենա Ռուսաստանը Վրաստանի
և Եվրամիության մերձեցման դինամիկայի առնչությամբ, Վրաստանի կառավարությունը ոչ մի
դեպքում չի վերանայի ԵՄ հետ ասոցացման շուրջ պայմանագիրը: ԱրմԻնֆո-ի հետ առցանց
հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել Վրաստանի սոցիալ-դեմոկրատական
կուսակցության առաջնորդներից մեկը` քաղաքագետ Բեկա Նացվլիշվիլին:
«Եվրոպական ընտանիքում Վրաստանի անդամությունը ներկայիս
իշխանության և, ամենագլխավորը, Վրաստանի հասարակության ճնշող մեծամասնության
քաղաքակիրթ ընտրությունն է: Սակայն մենք պետք է հասկանանք, որ այդ նպատակին
հասնելու համար բավական չէ անդամությունը մեկ բազմազգ կազմակերպությանը: Եվրոպան,
առաջին հերթին, արժեքների ամբողջություն է, որոնք անհնար է դնել ինչ-ինչ
պայմանավորվածությունների հետ մեկ մակարդակում», - համոզված է քաղաքագետը:
Նրա գնահատմամբ, Վրաստանի ներկայիս կառավարությունը
ձգտում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչն, առաջին հերթին,
նախատեսում է երկու երկրների միջև երկխոսության ռեժիմի վերականգնում, քանի որ դրա
այլընտրանքը միայն առճակատումն է:
Սակայն, հաշվի առնելով տարածաշրջանում առկա
աշխարհաքաղաքական իրավիճակը, Թբիլիսին, քաղաքագետի կարծիքոցվ, շարունակում է այդ
գիծն առանց շատ մեծ ակնկալիքների` բացառապես նոր զինված առճակատումից խուսափելու նպատակով խաղաղության
պահպանման հարցում:
Մամուլի
ասուլիսը կազմակերպվել էր «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Արդիական
երկխոսություններ հայկական մեդիայի համար» նախագծի շրջանակում: