Եթե ուշադիր կարդանք Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ելույթը, որն նա կարդաց Երևանում կայացած էկումենիկ միջացառման ընթացքում, ապա կարելի է հասկանալ, որ դա խաղաղության կոչ էր և չէր ընդգրկում խաչակրած արշավանքների տարրեր, այդ եզրույթի վատ իմաստով: Այս մասին հունիսի 26ին Էմիածնում կայացած ճեպազրույցում հայտարարել է Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին, մեկնաբանելով Պապի հայտարարության կապակցությամբ պաշտոնական Անկարային արձագանքը:
«Հռոﬕ պապը երկխոսության, խաղաղության կամուրջներ գցելու ուղու մասին էր խոսում: Եթե ինչ-որ ﬔկն ուշադիր լսում ու կարդում է նրա ասածը, չի գտնի ոչինչ դրանում` ﬔկնաբանելու որպես «խաչակրաց ոգի»,-ընդգծել է նա: Նա նշել է, որ Պապը հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտության կոչ է արել, և թուրք ժողովրդի հասցեին բացասական ոչ մի բան չի ասել: «Ես կարող եմ հորդորել ճիշտ կարդալ ու ընկալել Պապի ասածն ու գրածը:
Ես հասկանում եմ խնդիրների, լարվածության վերաբերյալ կան այլ պատկերացուﬓեր, բայց նրա ասածը ժողովուրդների ﬕջև հիմքեր գցելուն է ուղղված: Նա աղոթել է հանուն դրա: Նա որևէ խոսք չի արտահայտել թուրք ժողովրդի դեմ, նա խոսել է թուրքերի ու հայ ժողովրդի ﬕջև հաշտության մասին»,- ասաց Սուրբ Աթոռի ներկայացուցիչը: Բացի այդ, նա հորդորել է խուսափել «խաչակրաց ոգի» արտահայտությունից` նշելով, որ «Պապը երբևէ խաչակրաց արշավի չի ելել, նա ոչ թե փորձում է պատերազմ մղել, այլ` խաղաղություն կառուցել»: Լոմբարդին անդրադարձել է նաև Էջմիածնում կայացած Հայրապետական պատարագին, նշելով, որ այն հերթական առիթը դարձավ Հայ Առաքելական եկեղեցում և Կաթոլիկ եկեղեցու համատեղ աղոթքի կարդացման համար: «Էկումենիկ տեսանկյունից դա շատ կարևոր է: Հռոմի Պապի այցն ընդհըանուր առամբ կարելի է անվանել պատմական և Բիբլիական: Երկու եկեղեցիների գլխավորները հանդես կգան հայտարարությամբ, որտեղ կամփոփեն եռօրյա այցի արդյունքները, ընդգծելով շեշտադրումները: Պատասխանելով այցի ընթացքում հռոմի Պապի տպավորությունների վերաբերյալ ԱրմԻնֆո գործակալության հարցին, Լոմբարդին ասել է, որ Պապը գոհ է այցից: «Նա գարեգին Բի հյուրն էր, նրան դիմավորեցին հարգալից կերպով, հայ ժողովուրդը ցոըցաբերեց հարգանք և սեր:
Այս երկրում մենք որևէ պրոբլեմ չունեցանք»: Նշենք, որ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիկլին «ﬔծ դժբախտություն» էր անվանել Պապի հայտարարությունը: Նա նշել էր, թե դա ցույց է տալիս «Պապական աթոռի խաչակրի գիտակցությունը»: «Դա օբյեկտիվ հայտարարություն չէր, այն իրականության հետ որևէ առերեսում չուներ»,-ասել է Ջանիկլին, նշելով, որ Պոնտիֆիկի հայտարարությունն ամբողջովին քաղաքական բնույթի է, ներկայացնելով ևս մեկ անհաջողություն: «Անկասկած, մենք այդ հայտարարությունները լուրջ չենք ընդունի: Այդ իրադարձությունները ճանաչելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Մեր ժողովրդի պատմության մեջ նման դեպքեր չեն եղել, դա պարզապես անհնար է, քանի որ մեր հավատքը և ավանդույթները կտրականապես դեմ են նման բաներին»,-ասել էր նա: