Ապրիլի 24-ից Հիմնադիր խորհրդարանը բողոքի շուրջօրյա գործողություններ կսկսի:
Մարտի 26-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Արցախյան պատերազմի հերոս,
Հիմնադիր խորհրդարանի հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը:
Նա ընդսմին հավաստիացրել է, որ ՀԽ չի խոչընդոտի Հայոց
ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացմանը: «Ապրիլի 24-ին մենք,
ինչպես և բոլոր հայերը, հարգանքի տուրք ենք մատուցելու Ցեղասպանության զոհերի
հիշատակին, իսկ օրվա երկրորդ կեսին սկսելու ենք բողոքի շուրջօրյա և անժամկետ
գործողություններ», - նշել է նա: Ընդ որում վետերանը չի ցանկացել բացահայտել
կառույցի գործողությունների ռազմավարությունը, հավաստիացնելով, որ դա բացասաբար
կանդրադառնա իրենց հետագա գործողությունների վրա: «Մենք տնից դուրս կգանք և
կվերադառնանք այն ժամանակ, երբ այս ռեժիմն այլևս չի լինի», - ընդգծել է Սեֆիլյանը:
Քաղաքական գործիչը նշել է, որ կառույցը մտադիր չէ համագործակցել այն քաղաքական
գործիչների հետ, որոնց հեղինակությունը նախկինում արատավորվել է: «Մենք ուրախ
կլինենք, եթե մեզ միանան Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը», - հայտարարել է
նա:
Սեֆիլյանն ընդգծել է, որ մինչև ակցիաների մեկնարկն
իշխանությունն ունի երկու տարբերակ. Գնալ զիջումների և պայմանավորվել բողոքավորների
հետ, կամ դիմել ուժային քայլերի, որոնք արժանի պատասխան կստանան: «Եթե նրանք
ընտրեն երկրորդ տարբերակը, ապա ժողովրդի ցասումն արդեն անհնար կլինի զսպել», -
նշել է քաղաքական գործիչը: Նա նաև կառավարող վարչակազմին կոչ է արել ձեռնպահ մնալ
ճնշումներից:
Սեֆիլյանը
նաև Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել
չվճարել բանկային վարկերն ու երթևեկության խախտումների համար տուգանքները` որպես
ռեժիմի դեմ պայքարի եղանակներից մեկը: «Եթե քաղաքացիները ցանկանում են հաջողության
հասնել, ապա պետք է հետևեն մեր կոչերին», - հայտարարել է նա: Ընդ որում քաղաքական
գործիչը հավելել է, որ ոչ ինքը, ոչ էլ Հիմնադիր խորհրդրանի անդամները
պատասխանատվություն չեն կրում տուգանքների և վարկերի վճարումից հրաժարվելու
հետևանքների համար: