Ամերիաբանկը և ՍԱՍ Գրուպը 2015թ.
մարտի 30-ից թողարկում են համատեղ քարտ, որը հնարավորություն կտա ՍԱՍ սուպերմարկետների
հաճախորդներին մեկ քարտով ունենալ
միաժամանակ և' վարկային, և' կուտակային քարտ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը
տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից, Ամերիաբանկ-ՍԱՍ քարտապանները
կարող են օգտագործել hամատեղ քարտը ինչպես SAS սուպերմարկետներում, այնպես էլ
NEXT, DEBENHAMS, ALDO և BALDI խանութներում` միաժամանակ կուտակելով միավորներ
տվյալ խանութներում գնումներ կատարելիս:
Աղբյուրի համաձայն, քարտապանները կարող են օգտվել նաև
Ամերիաբանկի տրամադրած վարկային գծից` մինչև 51 օր առանց տոկոսադրույքի վճարման
արտոնյալ ժամանակահատվածով, ինչպես նաև տեղեկանալ վերոնշյալ խանութներում գործող զեղչերի
մասին` դրանց համընդհանուր հայտարարումից
մեկ օր առաջ: Նշենք, որ արդեն իսկ SAS ClubCard քարտապաններն Ամերիաբանկի
վարկային գիծը կարող են ստանալ պարզեցված ընթացակարգով:
Ամերիաբանկ-ՍԱՍ համատեղ քարտ ստանալ ցանկացողները կարող
են hայտ ներկայացնել SAS սուպերմարկետում, NEXT, DEBENHAMS, ALDO և BALDI խանութներում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`«Հայաստանի բանկերը քարտային
բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, Ամերիաբանկն իր ակտիվ քարտերի թվով գտնվում է
Հայստանի առաջատար բանկերի տասնյակում, 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ
ունենալով 56 հազար քարտ, որից շուրջ 70% -ը կազմում են Visa քարտերը: Բանկը
տեղական ArCa քարտերի բացի թողարկում է նաև միջազգային քարտեր Visa և MasterCard
քարտեր: Ակտիվ քարտերի ընդհանուր թիվը, որի կառուցվածքում աշխատավարձային
նախագծերը կազմում են 73%, բանկը տարեկան կտրվածքով ավելացրել է մոտ 30%,
հիմնականում տեղական ArCa քարտերի (աճը` 62%) և միջազգային Visa քարտերի (աճը 27%)
հաշվին: Պլաստիկ գործարքների ծավալով Ամերիաբանկը գտնվում է առաջատարների
հնգյակում, 2014 թվականի առաջին 9 ամիսներին ապահովելով 71 մլրդ դրամ ծավալ
(տարեկան աճը` 25%), որից 62% -ը` բանկոմատային գործարքների միջոցով: Բանկն ունի
700 հատ սեփական POS- թերմինալ (3 տեղ), իսկ բանկոմատների ցանցով գտնվում է 5
տեղում (99 բանկոմատ): 2011-2014 թվականներին բանկի ակտիվ քարտերի թիվը
կրկնապատկվել է, մասնավորապես, ArCa քարտերը` - 89%, Visa - գրեթե երեք անգամ,
MasterCard - ավելի քան 2 անգամ, իսկ պլաստիկ քարտերի ծավալն ավելացել է մոտ 2
անգամ, բանկոմատային գործարքները`87%, սեփական POS տերմինալների թիվը` 182-ով,
բանկոմատների թիվը` 32-ով: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է
կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով
բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի միակ սեփականատերն է Америя Групп CY Ltd-ն:
Նշենք,
որ «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Կովկասյան տարածաշրջանի մանրածախ
առևտրի ոլորտի առաջատարներից մեկն է: Ընկերությանն է պատկանում ՀՀ տարածքում
ամենադինամիկ զարգացող ՍԱՍ
ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ ցանցը, որը սպառողին է ներակայացնում է ինչպես տեղական այնպես էլ
աշխարհի բազմաթիվ երկրներից ներմուծված
տարատեսակ ապրանքներ: «ՍԱՍ Գրուպի»
գործունեության ամենահեռանկարային ուղղություններից է հանդիսանում նաև հանրահայտ
նորաձևության բրենդերի ֆրենչայզինգը: Վերջին տարիների ընթացքում
ընկերությունը կնքել է բացառիկ ֆրենչայզի
պայմանագրեր հագուստի ու կոշիկի աշխարհահռչակ բրենդերը ներկայացնելու համար: