Հաշվի առնելով Ղարաբաղի առնչությամբ որևէ նոր առաջարկի առնչությամբ սպասումների բացակայությունը`կարծում եմ, Մադրիդյան սկզբունքները դեռ երկար ուժի մեջ կմնան, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Լոնդոնի Արևելյան և աֆրիկյան հետազոտությունների ինստիտուտին կից գործող Ժամանակակից Կենտրոնական Ասիայի և Կովկասի կենտրոնի գիտաշխատող Լորենս Բրոերսը:
Բրոերսը գտնում է, որ հակամարտության կողմերը հիմնականում համաձայն են սկզբունքներին`ոչ այն պատճառով, որ դրանք դուր են գալիս իրենց, այլ`հայեցակարգային այլ ճանապարհի բացակայության հետևանքով: Վերլուծաբանը համոզված է, որ Մադրիդյան սկզբունքները հատկապես բացասաբար են ընկալվում Լեռնային Ղարաբաղում`բանակցություններից վերջինիս երկարաժամկետ բացառման պատճառով:
Վերլուծաբանի կարծիքով, տվյալ պահին կանխամտածված լայնամասշտաբ պատերազմի համար հիմքեր կողմերը չունեն: Նրա խոսքով, մտահոգվելու լուրջ առիթ կա իրավիճակի պատահական սրման առնչությամբ:
ՙԲաքուն խուսափում է իրավիճակի`իր համար անընդունելի կարգավորումից`շփման գիծն անկայուն վիճակում պահելու շարժառիթ տեսնելով դրանում: Ցավոք, նման իրավիճակը միայն ամրապնդում է ամեն գնով այդ տարածքները պահպանելու հայկական կողմի վճռականությունը: Ակնհայտ է նաև, որ մշտական վատ լուրերը ներքաղաքական էական ազդեցություն են գործում հակամարտության երկրներում՚,- ամփոփել է Բրոերս: