Արագածոտնի մարզի Արագածավան գյուղը հայտնվել է քրեական խրոնիկայի կենտրոնում:
Փետրվարի 3-ին, ժամը 23:00-ին մոտ Հոկտեմբերյան խճուղում (Արագածավան գյուղ), թիվ 33 տան բակում 1981 թվականին ծնված Սեդրակ Ղազարյանը կրակել է Fabarm որսորդական հրացանից, ինչի արդյունքում Արտյոմ Խամոյանը և Վարդգես Գալստյանը մահացել են, իսկ Արման Խամոյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Սեդրակ Ղազարյանը ձերբակալվել է, զենքն առգրավվել է:
Մի քանի ժամ անց ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ փետրվարի 4-ի գիշերը 1975 թվականին ծնված Աշոտ Խամոյանը մի խումբ անձանց հետ հրկիզել է Համլետ Կ.-ին պատկանող հացի փռի դիմաց կայանված «ՎԱԶ-2121», «ՎԱԶ-2102» եւ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, Իշխան Ս.-ի տան բակում կայանված «ԶԻԼ» մակնիշի 2 ավտոմեքենաները եւ Հունան Ս.-ին պատկանող անասնագոմը: Ընթանում է քննություն: