Սիրիայում Ռուսաստանին «երկրորդ Աֆղանստան» չի սպառնում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, համենայն դեպս, ներկա փուլում ռուսաստանցի զինվորականները մտադիր չեն ձեռնամուխ կինել ցամաքային գործողության` Սիրիան օկուպացրած «Իսլամական պետության» արմատականների դեմ պայքարում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
Սիրիայում Լաթաքիայից ոչ հեռու տեղակայված Ռուսաստանի ՌՕՈՒ սեպտեմբերի 30-ին սկսել են «Իսլամական պետության» դիրքերի ոչնչացման գործություն: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, հոկտեմբերի 2-ի դրությամբ ոչնչացվել է գրոհայինների 12 հրամանատարական կետ, որոշակի թվով ռազմական տեխնիկա:
«Չեմ կարծում, թե Սիրիայում ռուսական ցամաքային զորքերի բացակայությունը հատկապես կանդրադառնա ՌԴ օդուժի գործողությունների արդյունավետության վրա: Ռուսները ԻՊ դեմ կոալիցիոն ուժերի մինչ օրս անհաջող պայքարում բեկման հասնելու ավելի մեծ հնարավորություն ունեն, քան նույն ամերիկացիները` հաշվի առնելով նրանց գործողությունների սկզբունքային տարբերությունը», - ընդգծել է պրոֆեսորը:
Հշեցնելով, որ ամերիկացի զինվորականներն ամբողջ տարվա ընթացքում, գործնականում, ապարդյուն ռմբակոծում էին ԻՊ, Սաֆրաստյանը նշել է, որ ռմբակոծությունները, հատկապես, վերջին ժամանակներս, ուղեկցվում էին ահաբեկիչներին նրանց աջակցությամբ, հաշվի առնելով, որ Նահանգների և կոալիցիայի հիմնական նպատակը, իրականում, ոչ թե ԻՊ ոչնչացումն է, այլ` ահաբեկիչների ձեռքով Բաշար Ասադի ռեժիմի տապալումը:
«Այդպիսով, հաշվի առնելով Սիրիայում Ռուսաստանի և ԱՄՆ ռազմավարության արմատական տարբերությունը, այդ երկրում համաշխարհային ահաբեկչության դիրքերին ՌԴ ռազմաօդային ուժերի հարվածները, առնվազն, չեզոքացնում են այն վտանգը, որ ԻՊ ահաբեկիչները տվյալ պահին ներկայացնում են Բաշար Ասադի և Սիրիայի ողջ բազմաչարչար ժողովրդի համար», - ամփոփել է Սաֆրաստյանը: