ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության`փետրվարի 5-ին կայանալիք քաղաքական համաժողովից հետո տեղի կունենա ոչ իշխանական եռյակի /ՙԺառանգություն՚, ՙԲարգավաճ Հայաստան՚, ՀԱԿ/ առաջնորդների հանդիպումը: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման ժամանալ էլ կորոշվեն եռյակի հետագա քայլերը: Հակոբյանը նաև կոչ է արել պառակտումներ չփնտրել եռյակի շարքերում: ՙԲՀԿ կողմից առաջարկված համաժողովրդական շտաբեր կազմակերպելու գաղափարը և մշտական հանրահավաքներ կազմակերպելու ռազմավարությունը, որը պաշտպանում են ՀԱԿ-ը և ՙԺառանգությունը՚, ամենևին չեն հակասում միմյանց: Դրանք զուգահեռ գործընթացներ են՚,- հավաստիացրել է Հակոբյանը: