Ռուսական քաղաքականության լճացման հայկական վեկտորը հղի է Հայաստանի «ուկրաինացմամբ»: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«Հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելու հանգամանքը` Մոսկվայի համար դա կրկնակի ռիսկ է, քանի որ Հայաստանի ներքին անկայունությունը կարող է էլ ավելի սրել իրավիճակը շփման գծում` արտաքին ուժերի միջամտությամբ և արդեն տարածաշրջանային մասշտաբի քաոսի սաստկացմամբ: Այդ լույսի ներքո Մոսկվային անհրաժեշտ է, վերջապես, հրաժարվելով Հայաստանի իշխանություններին միակողմանի աջակցությունից, վերակառուցել soft power-ը` սովետամետ կարոտախտից դեպի Հայաստանի բնակչության ակտիվ շերտերի արդիական խնդիրները», - նշել է նա:
Վերլուծաբանը նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշվեկշռման Ռուսաստանի փորձերից շատ հայ քաղաքական և հասարակական գործիչների դժգոհությունը կարող էր մնալ քնած ռեժիմում, եթե չլիներ ապրիլյան պատերազմը, որի ժամանակ ադրբեջանական բանակը կիրառում էր Ռուսաստանից գnված զենք: Կովկասում Մոսկվայի եվրասիական ինտեգրացիոն նախագծերին մասնակցող միակ երկրում անթույլատրելի են համարում նրա նման վարքագիծը:
Նրա գնահատմամբ, զենքի գործոնի հետ համատեղ, որն ամրագրված
Է գործող իշխանության հետ Կրեմլի համագործակցությամբ, ընդդիմադիրների և իրավապաշտպաների անտեսմամբ, այդ ամենը Ռուսաստանի կայուն բացասական կերպար է ստեղծում հայ երիտասարդության շրջանում: Եվ, որպես արդյունք, Հայաստանում բոլոր բողոքի ակցիաներն ուղեկցվում են Ռուսաsտանի կոշտ քննադատությամբ:
«Այդ հայացքներն առայժմ չեն գերակշռում, ինչը բնավ չի ենթադրում նախկին իներցիայի պահպանում հայ-ռուսական հարաբերություններում: Այո, ՆԱՏՕ-ն Հայաստանի համար այլընտրանք չէ Ռուսաստանի նկատմամբ` թեկուզ այն պատճառով, որ այնտեղ Թուրքիան է, իսկ Ռուսաստանը գործուն կերպով մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Սակայն, հարկավոր է հասկանալ, որ առանց ռուսական քաղաքականության հայկական վեկտորի փոխակերպման արդեն, հաստատ, չի ստացվի», - ամփոփել է Մարկեդոնովը: