ՙՈտքի՛, Հայաստան՚ քաղաքացիական շարժման խորհուրդը համոզված է, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման սպառնալիքը հնարավոր է վերացնել մինչև օգոստոսի 1-ը՝ համատեղ ջանքերով բողոքի նոր ալիք առաջացնելով: Այդ մասին ասվում է շարժման`ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
ՙՇատերի մոտ այսօր առկա է պատկերացում, որ եթե կառավարությունը մի քանի ամսից դադարեցնի սակագնի բարձրացման սուբսիդավորումը, ապա նորից հնարավոր կլինի բողոքի ակցիաների միջոցով զսպել էլեկտրաէներգիայի թանկացումը: Այդ պատկերացումն ի սկզբանե սխալ է, կառավարության կողմից սուբսիդավորման ցանկացած աղբյուր նորից մեր գրպանից է:
Բացի այդ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ սակագինը բարձրացնելու մասին որոշումը չչեղարկելու դեպքում օգոստոսի 1-ին այն մտնելու է իրավական ուժի մեջ:
Այդ դեպքում որոշումը վիճարկելը և փոփոխելը հնարավոր կլինի միայն դատական կարգով: Մենք վստահ ենք, որ դա դեպի փակուղի տանող ճանապարհ է: Իրադարձությունների նման զարգացման դեպքում Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ տևող բոլորիս ջանքերը դառնալու են ապարդյուն՚,- ասված է հայտարարության մեջ: