Ապրիլի 24-ին Իսրայելի պատվիրակությունը կլինի Երևանում`
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Իսկ Անկարայում «Դարդանելի գործողության պատվին» նախատեսվող միջոցառումներին
հրեական պետությունը ներկայացված չի լինի:
Իսրայելցի հրապարակախոս և հասարակական գործիչ Ավիգդոր
Էսկինի կարծիքով, իր երկիրը միշտ ճանաչել
է 1915 թվականին Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածի փաստը: «Ես չեմ ճանաչում
որևէ իսրայելցու, ով վիճարկի քաղաքացիական հայ բնակչության զանգվածային կոտորածի և
զանգվածային տեղահանության փաստը: Ուստի Երևանում կլինեն թե մեր Քնեսետի
պատգամավորներ, թե նախարարներ», - ասել է Էսկինը ԱրմԻնֆո-ին թղթակցի հետ
զրույցում:
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ
Էրդողանի «գալիպոլյան նախաձեռնությանը», ապա, Էսկինի կարծիքով, Էրդողանը
բավականինն կոպիտ ձևով փորձում է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել
Թուրքիայի մոտ ավստրալանորզելանդական կորպուսի ափհանման հարյուրամյակին: «Եվս մեկ
անգամ զարմացնում է Թուրքիայի նախագահի կոպիտ աննրբանկատությունը: Իսրայելն,
իհարկել այնտեղ ներկայացված չի լինի», - նշել է նա:
Հայաստանի և Իսրայելի արդի փոխհարաբերությունները
մեծապես բարդանում են Ադրբեջանի և Իսրայելի ավելի մոտ հարաբերությունների
առնչությամբ, ինչպես նաև կախված են թուրք-իսրայելական հարաբերություններից: Բացի
այդ, Իսրայելը մինչ օրս հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, փաստորեն,
այդ հարցը վերածելով Անկարայի նկատմամբ ճնշման յուրօրինակ գործիքի, որի հետ Թել
Ավիվի հարաբերություններն այժմ բավականին լարված են:
Այդ համատեքստում բավականին ուշագրավ է Հայաստանի
արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մարտի 5-ի աշխատանքային այցը Երուսաղեմ:
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիլվլինի հետ հանդիպմանը քննարկվել է քաղաքական երկխոսությունն
աշխուժացնելու անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կընձեռի ընդլայնել
համագործակցությունն այլ ոլորտներում: Նալբանդյանն ու Ռիվլինը նաև համաձայնել են, որ հայ և հրեա ժողովուրդները համատեղ պատասխանատվություն ունեն մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ, ասվում է Հայաստանի ԱԳՆ մամուլի
ծառայության հաղորդագրությունում։
Էսկինի
ասելով, Իսրայելը չի կարող ստորագրել պատմության հայկական վարկածի ներքո: «Աշխարհը
հայերի ողբերգության մասին գիտի չորս հրեաների շնորհիվ. Մորգենթաուն` ԱՄՆ դեսպանությունից,
Մանդելշտամը` Ռուսաստանի դեսպանությունից, անգնահատելի է նաև Ֆրանց Վերֆելի և
Ռաֆայել Լեմկինի ավանդը: Ես չեմ վախենա ասել, որ հրեա հասարակական գործիչներն ու
հրապարակախոսները հայերի ողբերգության մասին ողջ աշխարհին պատմելու համար արել են
ավելին, քան մյուսները` բոլորը միասին: Սակայն ի պատասխան` մենք ստացանք այն
ժամանակների պատմության հայկական վարկածը, որը ներառում է հրեշավոր մեղադրանքներ
հրեաների և սիոնիզմի հասցեին, որոնք, իբր, կանգնած են եղել հայերի կոտորածի
կազմակերպման հետևում: Մենք չենք կարող ընդունել պատմության այն վարկածը, որի մի
մասը մեր հասցեին անարդարացի մեղադրանքներն են», - հայտարարել է Էսկինը: