Հայաստանում
տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի նոր հրամանատարն է գեներալ-մայոր Վլադիմիր
Ալեքսեյի Ուստինովը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության
նախարարությանը մոտ աղբյուրները: Ավելի վաղ Ավետիսյանների ընտանիքի սպանությունից
հետո ստեղծված խորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի ղեկավարը հաղորդել էր,
որ 102-րդ ռազմակայանի հրամանատարն արդեն ստանձնել է պաշտոնը, սակայն նոր հրամանատարի անունը չէր
հրապարակել:
Հիշեցնենք,
որ հունվարի 12-ին Գյումրիում ավետիսյանների ընտանիքի սպանդի համար մեղադրվում է
վերը նշված ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, որը ռուսական ռազմական
կայազորային դատարանի որոշմամբ կալանավորվել է մեկ և ավելի անձանց սպանության և
դասալքության համար: Այս աղմկահարույց միջադեպից հետո 102-րդ ռուսական ռազմակայանի
հրամանատար Անդրեյ Ռուդզինսկին հեռացել է պաշտոնից: