Հիմնադիր խորհրդարանը տարբեր ձևաչափերով խորհրդակցական հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ:
ՙՆույն սկզբունքով Հիմնադիր խորհրդարանը մասնակցել է նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նախաձեռնած հանդիպումներին: Հանդիպումները ցույց տվեցին, որ դրանց ընթացքը չի համընկնում Հիմնադիր խորհրդարանի ծրագրին: Այդ պատճառով Հիմնադիր խորհրդարանը դադարեցնում է իր հետագա մասնակցությունը դրանց՚- ասվում է շարժման մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: