Հանրապետության հրապարակում սկսվել է էկումենիկ արարողությունը՝ Հռոմի պապի և Գարեգին Երկրորդի մասնակցությամբ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Խաղաղության աղոթք են արտասանել:
Հանրապետության հրապարակվում հավաքվել են հազարավոր հավատացյալներ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հոգևորականության, մտավորականության և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ:
Արարողության մեկնարկից առաջ՝ 19,00-ին, ղողանջել են Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերը: Իսկ արարողությանը նախորդել է դասական երաժշտության համերգ:
Նշենք, որ Հռոմի պապը Հանրապետության հրապարակ է ժամանել Գյումրիից, որտեղ Սուրբ պատարագ է մատուցել՝ լատինական ծիսակարգով: Հռոմի պապն այցելել է նաև ՀԱԵ Շիրակի թեմական կենտրոն` Սուրբ Աստվածամոր տաճար, ինչպես նաև Սրբոց նահատակաց եկեղեցի: