Հրանտ Արարատովիչ, կիսվեք, խնդրեմ, Ձեր կարծիքով այն առնչությամբ, թե արևմտյան
հատվածական
պատժամիջոցները
որքանով
կարող
են
ազդել
Ռուսաստանի`Հայաստանի
հետ
տնտեսական
սերտ
հարաբերությունների
մեջ
գտնվող
և
մեր
ռազմավարական
գործընկերը
հանդիսացող
երկրի
տնտեսության
վիճակի
վրա:
Եթե ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանում արձանագրվել է
0.9% տնտեսական
աճ,
ապա
մայիսին
աճ
ընդհանրապես
չի
եղել:
ՀՆԱ
ցուցանիշը
երկրորդ
եռամսյակի
համար
դեռ
չի
հրապարակվել:
Այնուամենայնիվ,
արդեն
կարելի
է
խոսել
ռուսական
տնտեսության
անկման
մասին:
Եթե
խոսենք
ՀՆԱ-ի վրա ԱՄՆ և Եվրոպայի
ընդունած
հատվածական
պատժամիջոցների
անմիջական
ազդեցության
մասին,
ապա
այստեղ
մի
քանի
գնահատական
կա`0.2%
աճից
մինչև
զգալի
անկումը:
Միաժամանակ
սպասվում
է
ֆոնդային
ինդեքսների`մինչև
25% նվազում:
Այնուհետև,
չնայած
այն
բանին,
որ
նավթի
գներն
առայժմ
կայուն
են
և
կազմում
են
մեկ
բարելի
դիմաց
շուրջ
$100, այնուամենայնիվ,
կարելի
է
կանխատեսել
դեֆիցիտային
բյուջե,
ինչի
առնչությամբ
թե’
նախագահը,
թե’
կառավարությունն
ստիպված
կլինեն
ՙօգնության
կանչել՚
կուտակված
բարեկեցության
ֆոնդին:
Սակայն,
ամենավատն
այս
իրավիճակում
երկրից
կապիտալի
կանխատեսվող
փախուստն
է,
որը
տարեվերջին
կարող
է
հասնել
150 - 200 մլրդ
ԱՄՆ
դոլարի:
Դրանք
հիմնականում
օտարերկրյա
ներդրողների
գումարներն
են,
որոնք
դուրս
կգան
ռուսական
ակտիվներից,
կազատվեն
ռուսական
ընկերությունների
բաժնետոմսերից`
հատկապես
նրանց,
որոնք
անմիջականորեն
արևմտյան
պատժամիջոցների
տակ
են
հայտնվել:
Պատժամիջոցների
հիմնական
չարիքը
ռուսական
տնտեսության
համար
ֆինանսավորման
աղբյուրների
և
տեխնիկական
զարգացման
փակումն
է:
Եվ ես ուղղակի վստահ եմ, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ լուրջ առիթ է տվել,
որպեսզի
Արևմուտքը
ճնշի
և
նույնիսկ
ոչնչացնի
ռուսական
տնտեսությունը:
Ռուսների
սպասումները,
թե
Արևմուտքը
նույնչափ
կախված
է
Ռուսաստանից,
որքան
Ռուսաստանն
Արևմուտքից,
չեն
արդարացել:
Եվ կրկնվեմ, ամենամեծ խնդիրը Ռուսաստանի համար կապիտալի փախուստը և տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունից
զրկվելը
կլինի:
Բայց ռուսաստանցի որոշ վերլուծաբաններ այլ փաստարկներ
ունեն:
Նրանք
ասում
են,
որ
չկա
չարիք
առանց
բարիքի,
և
պատժամիջոցները
երկրին
ներմուծման
փոխարինման
կդրդեն:
Երբեմն
բերվում
է
տնտեսապես
ամրացած
Իրանի
օրինակը:
Որպես տնտեսագետ, մարդ, ով մի քանի տարի կառավարության ղեկավարի պաշտոնն
է
զբաղեցրել,
ասեմ,
որ
ներմուծման
փոխարինման
վերաբերյալ
ցանկացած
խոսակցություն
հորինվածք
և
նույնիսկ
հիմարություն
է:
Մենք
ապրում
ենք
աշխարհում,
ուր
կա
կոոպերացիա
և
աշխատանքի
բաժանում:
Եթե
մասնակցում
ես
այդ
գործընթացներին,
կզարգանաս,
եթե
չես
մասնակցում,
կարող
ես
զարգանալ
ԽՍՀՄ
մոդելով,
և
մի
օր
այդ
ամենը
կպայթի:
Իրանն,
իհարկե,
երբեմն
տնտեսության
աճի
բավականին
լավ
տեմպեր
է
ապահովել,
բայց
երբ
վերջինիս
տնտեսությունը
բախվել
է
համաշխարհային
տնտեսությանը,
այն
չի
դիմացել
մրցակցությանը:
Հավատացեք,
ցանկացած
տնտեսություն
պետք
է վերարտադրվի ավելի մեծ տարածությունում, քան ինքն է: Օրինակ`Ռուսաստանի
պես
մեծ
պետության
տնտեսությունն
ուղղակի
պարտավոր
է
վերարտադրվել
համաշխարհային
տնտեսությունում,
և
վերարտադրվելով
համաշխարհային
տնտեսությունում`այն հաստատում
կամ
չի
հաստատում
իր
զարգացման
արդյունավետությունը:
Բայց
եթե տնտեսությունը զարգանում է ինքն իր մեջ, վաղը նման զարգացումը,
ինչպես
ԽՍՀՄ-ում էր, կհանգեցնի
դատարկ
վաճառասեղանների
և
դեֆիցիտի`չնայած
տնտեսական
աճի
ցուցանիշներին:
Իհարկե,
ներմուծման
փոխարինումից
կարելի
է
կարճաժամկետ
էֆեկտ
ստանալ,
սակայն
դա
շատ
թանկ
վերարտադրություն
կլինի:
Ինչպես
ԽՍՀՄ-ում, երբ մեկ քմ կացարանի
կառուցումը
գրեթե
3 անգամ
ավելի
ռեսուրսներ
է
խժռել,
քան
Արևմուտքում:
Եվ
այդ
ամենն
այն
պատճառով,
որ
ոչ
ոք
չի
մտածել
այդ
պահին
արդեն
գոյություն
ունեցող`
շինարարության
ավելի
արդյունավետ
տեխնոլոգիաների
ներդրման
մասին:
Լավ, բայց կա ռուսաստանցի փորձագետների կողմից հնչող
ևս
մեկ
փաստարկ,
ովքեր
կոչ
են
անում
չվախենալ
պատժամիջոցներից:
Խոսքը
վերաբերում
է
երկրի
նավթագազային
եկամուտներին:
Ռուսաստանի
էներգահամալիրի
շրջափակումը
կհանգեցնի
էներգառեսուրսների
գների
աճի,
և,
այնուամենայնիվ,
մնալով
համաշխարհային
շուկաներ
դրանց
մատակարարը`երկիրը
կկարողանա
լիովին
փոխհատուցել
պատժամիջոցներից
իր
կորուստները:
Ռուսական բյուջեի երկամտի կեսից ավելին գազը և նավթային ճյուղն են: Սակայն, նավթ, որպես այդպիսին, Ռուսաստանում այնքան էլ շատ չի, վերջին
ժամանակներս
շատ
է
խոսվել
նոր
հանքավայրերի
շահագործման
անհրաժեշտության
մասին,
իսկ
հասանելի
նավթն
այնքան
էլ
շատ
չի:
Արևմուտքին
դա
լավ
հայտնի
է,
և
պատահական
չէ,
որ
պատժամիջոցները
շոշափել
են
հենց
տեխնոլոգիական
ոլորտը`սահմանափակելով
հանքավայրերի
շահագործման
և
վերամշակման
արդյունաբերության
համար
սարքավորման
մատակարարումները:
Իսկ
նավթի
ընդհանուր
համաշխարհային
արտադրությունում
Ռուսաստանն
զբաղեցնում
է
կարևոր,
բայց
ամենևին
ոչ
հիմնական
տեղը,
վերջինիս
ոչ
քիչ
մասը
գնում
է
վառման
մազութի
և
ավիակերոսինի
արտադրությանը,
բայց
շուկայի
այս
հատվածում
էլ
այն
համեստ
տեղեր
է
զբաղեցնում:
Ինչ
վերաբերում
է
գազին,
այստեղ
իրավիճակը
կարող
է
էլ
ավելի
վատ
լինել:
Աշխարհում
թերթաքարային
գազի
արդյունահանման
ավելացման
հետ
կապված
ինտենսիվ
գործընթացներ
են
տեղի
ուենում`ինչպես
ԱՄՆ-ում, այնպես
էլ
Եվրոպայում:
Ավելին,
արևմտյան
երկրներն
ակտիվորեն
անցում
են
կատարում
էներգիայի
այլընտրանքային
աղբյուրների:
Մինչև
2020 թվականը
Եվրոպայի
էներգետիկայի
ավելի
քան
20%-ը
հիմնված
կլինի
այլընտրանքային
աղբյուրների
վրա:
Այդ թվում, ինչպես հայտնի է, կսկսվի Անատոլիական խողովակաշարի (TANAP) ինտենսիվ
կառուցումը,
որը
կարող
է
ծածկել
Եվրոպայի
սպառողների
երկնագույն
վառելիքի
պահանջարկի
ավելի
քան
մեկ
քառորդը:
Միանգամայն ճիշտ է, արդեն խթանվում են Ռուսաստանի շրջանցմամբ նոր էներգախողովակաշարերի անցկացման
հարցերը:
Եվրոպական
որոշ
խոշոր
երկրներ,
որոնք
խիստ
կախված
են
ռուսական
գազից`Գերմանիան
և
Իտալիան,
վաղը
որոշակի
էներգետիկ
ռեսուրսներից
օգտվելու
հնարավորության
երաշխիքներ
կպահանջեն
ԱՄՆ-ից: Իսկ դրանց
փոխարինման
հնարավորություններ
կան`նույն
Կատարը,
Նորվեգիան,
Շոտլանդիան,
Հյուսիսային
ծովը:
Չեմ
կասկածում,
որ
Իրանի
հետ
մերձեցման
միտումը
նույն
նպատակն
է
հետապնդում:
Եվս մեկ փաստարկ. քանի որ Արևմուտքը մեզանից երես է դարձնում, մենք գնում ենք դեպի Արևելք: Ի՞նչ կասեք Չինաստանի հետ մերձեցման և վերջինիս հետ հսկայական ընդհանուր շուկա ձևավորելու տեսակետի առնչությամբ:
Նման բան չի լինի:Չինաստանը միշտ կլիմիտավորի Ռուսաստանի հետ հարաբերությունները: Չինաստանը
երկիր
է,
որը
Չինական
պատ
է
կառուցել,
հիշեք
այդ
մասին:
Ավելին,
եթե
ժողովրդագրական
իրավիճակը
երկու
երկրներում
մոտ
լիներ,
դեռ
կարելի
էր
հասկանալ:
Իսկ
Ռուսաստանը
չի
բացի
իր
սահմանները
Չինաստանի
առջև
և
հասկանալի
պատճառներով
կտրուկ
չի
բարձրացնի
չինական
էթնոսի
բաժինը
Հեռավոր
Արևելքում:
Երբեմն
ես
մտածում
եմ
Չինաստան-Ճապոնիա-Ռուսաստան
եռապետության
ձևավորման
հնարավորության
շուրջ,
որը
կարող
է
գերիշխել
համաշխարհային
տնտեսությունում,
բայց
հասկանում
եմ,
որ
նման
եռապետությունն
անհնար
է,
այն
երբեք
չի
լինի:
Չինացիները
երբեք
համերաշխ
չեն
լինի
ճապոնացիների
հետ
և
առանձնապես
համերաշխ
չեն
լինի
ռուսների
հետ:
Ավելին,
Չինաստանին
ձեռնտու
է
Ռուսաստանին
հասված
հարվածը:
Քանի
որ
եթե
չլիներ
Ուկրաինայի
հետ
կապված
այդ
պատմությունը,
Արևմուտքը
ստիպված
կլիներ
իր
հարվածն
ուղղել
Չինաստանի
կողմը,
որը
փաստորեն
սկսել
է
իր
զարգացմամբ
առաջ
անցնել
Արևմուտքից:
Ավելին,
այս
իրավիճակում,
եթե
Չինաստանը
հանկարծ
Ռուսաստանի
հետ
շատ
սերտ
մերձեցման
գնա,
Արևմուտքը,
և
առաջին
հերթին`ԱՄՆ-ը, կսկսի
պատժամիջոցներ
կիրառել
Չինաստանի
նկատմմաբ,
ինչն
իրեն
ձեռնտու
չէ:
Եթե
ավելի
խորը
նայենք,
գոյություն
ունեն
բազմաթիվ
բնագավառներ,
որտեղ
Չինաստանը
և
Ռուսաստանը
մրցակցում
են:
Օրինակ`Չինաստանը
ցանկանում
է
աշխարը
լցնել
իր
տեխնոլոգիաներով,
նույն
արևային
կայաններով,
և
այստեղ
Ռուսաստանն
իր
ավանդական
էներգետիկայով
խանգարում
է:
Ավելի
սերտ
համագործակցություն,
իհարկե,
հնարավոր
է,
բայց
միայն
առանձին
առնչման
կետերում,
ոչ
ավելին:
Այդ
պատճառով
Չինաստանի
նպատակների
մեջ
չի
մտնում
ուժեղացնել
Ռուսաստանը
և
հակառակ
գնալ
Արևմուտքին:
Այն
ավելի
շատ
շահագրգռված
է
Ռուսաստանի,
քան
ԱՄՆ-ի տնտեսության
թուլացմամբ:
Չինաստանը
4 տրլն
դոլար
արժութային
պահուստներ
ունի,
որոնք
պահվում
են
ԱՄՆ-ում: ԱՄՆ և Եվրոպայի
տնտեսության
թուլացումը
ձեռնտու
չէ
Չինաստանին,
այդ
երկրները
չինական
արտադրանքի
իրացման
հիմնական
շուկաներն
են:
Այդ
պատճառով
ակնհայտ
է,
որ
Չինաստանը
շատ
զգուշավոր
քաղաքականություն
է
վարելու,
և
ռուս-չինական
տանդեմ
չի
ստացվի:
Իմաստ
չկա:
Ռուսաստանի նկատմամբ հատվածական պատժամիջոցներն ինչպե՞ս կարող
են
անդրադառնալ
Մաքսային
միության
ներսում
իրադրության
վրա:
Չե՞ք
կարծում
արդյոք,
որ
ամերիկացիները
մտադիր
են
մեկ
կրակոցով
երկու
նապաստակ
սպանել:
Մի
կողմից`թուլացնել
Ռուսաստանին,
մյուս
կողմից`խառնաշփոթ
ստեղծել
ՄՄ-ում և խաչ դնել ԵԱՏՄ ձևավորման
վրա:
Եվ
կարո՞ղ
են
արդյոք
ոչ
ֆորմալ
բնույթի
ինչ-որ պատժամիջոցներ
լինել
ԵԱՏՄ
գծով
Ռուսաստանի
դաշնակիցների
նկատմամբ:
Չէ
որ,
Արևմուտքը
տիրապետում
է
նման
գործիքների:
Կարծում եմ, որ Արևմուտքը Մաքսային միությանը հարված հասցնելու ծրագիր չունի: ԱՄՆ-ը չի հարվածի, օրինակ`Ղազախստանի տնտեսությանը: Այն հիմա իրենց
շատ
հարակավոր
է`որպես
էներգետիկ
գործընկեր,
բայց,
հնարավոր
է,
այնպես
անեն,
որ
Ռուսաստանի
հետ
միասին
փոքր-ինչ տուժի
Բելառուսը:
Ինչ
վերաբերում
է
Հայաստանին,
վստահ
եմ,
որ
այժմ
այն
մեզնով
զբաղվելու ժամանակ չունի: Բայց եթե պարզվի, որ Հայաստանն օգտագործվում է ռուսական
ընկերությունների
կողմից
շրջափակումից
դուրս
գալու
համար,
իհարկե,
Հայաստանը
լուրջ
նախազգուշացում
կստանա:
Այսինքն`նույն կերպ, ինչպես ԱՄՆ-ը պարբերաբար փակել է որոշ ոլորտներում Իրանի հետ համագործակցության մեր հնարավորությունները:
Կարելի
է
հիշել,
այսպես
կոչված,
երկակի
նշանակության
սարքավորման
վերաարտահանման
հետ
կապված
պատմությունը:
Լիովին ճիշտ է: Հասկացեք, հայաստանյան տնտեսության 17%-ը գտնվում
է
ռուսական
ընկերությունների
ձեռքում:
Դրանից
որոշներն
արդեն
պատժամիջոցների
տակ
են
հայտնվել:
Դա
վատ
է:
Միանգամայն
համոզված
եմ,
որ
ռուսական
ընկերությունների
ղեկավարներն
արդեն
շրջաբերականներ
են
ուղարկել
իրենց
բոլոր
դուստր
ընկերություններին,
այդ
թվում
հայկական`կապիտալ
ծախսերը
կրճատելու
պահանջով:
Գտնում եք, որ այդ կերպ պատժամիջոցները կանդրադառնան մեր տնտեսության
վրա՞:
Այդ պատժամիջոցները, ուզենք թե չուզենք, կանդրադառնան մեզ վրա: Խոսելով
Մաքսային
միության
մասին`ասեմ,
որ
հիմա
Ռուսաստանին
ձեռնտու
չէ,
որպեսզի
Հայաստանը
վերջինիս
անդամ
դառնա:
Եթե ես, պատկերավոր ասված, նստած լինեի Կրեմլում, դա չէի անի: Պատժիչ շրջափակման պայմաններում Հայաստանը դեպի արտաքին
աշխարհ
փոքրիկ
օդանցք
բացելու
հնարավորություն,
շանս
է:
Հայաստանն
էլ
ոչ
մի
դեպքում
չպետք
է
շտապի:
Մեր
երկիրն`ԱՀԿ-ին անդամակցության
իր
լիբերալ
ռեժիմով,
դեռ
կարող
է
պետք
գալ`առնվազն
Իրանի
հետ
հարաբերությունների
համար:
Իսկ
ԱՄՆ
կողմից
Հայաստանին
պատժելն
այդքան
էլ
հեշտ
չէ,
չէ
որ
ԱՄՆ-ում գոյություն
ունի
հայկական
հզոր
լոբբի,
որը
թույլ
չի
տա
նեղացնել
երկրին:
Եվ,
վերջիվերջո,
ո՞րն
է
մեր
մեղքը:
Ինչու՞
մեզ էլ պատժել: Անձամ ես կարծում եմ, որ այսօր Հայաստանին պետք չէ որևէ միության անդամակցել, նույնսկ եթե չլինեին Ուկրաինայի այդ իրադարձությունները, իսկ հիմա`առավել
ևս:
Այլ
բան
է`հասկանու՞մ
են
դա
Ռուսաստանում:
Երբեմն
ինձ
թվում
է,
որ
Կրեմլում
շատ
կոպիտ
են
կառավարում,
չկա
իրավիճակի
կառուցողական
և
օբյեկտիվ
վերլուծություն,
չեն
հաշվարկվում
այս
կամ
այն
քայլերի
հետևանքները:
Իսկ ի՞նչ հետևանքներ կլինեն մեր տնտեսության համար: Առաջին հերթին, հավանաբար, տրանսֆերտների նվազումը, ինչը կարող
է
ազդել
մակրոկայունության
վրա:
Պատժամիջոցների հետևանքները Հայաստանի համար զգալի կլինեն: Բայց հենց տարնսֆերտների առնչությամբ այդքան
էլ
մտավախություն
չունեմ:
Քանի
որ
մի
կողմից`դրանք,
ռուսական
տնտեսության
անկման
և
բնակչության
եկամուտների
նվազման
հետ
միասին,
պետք
է
կրճատվեն,
բայց
մյուս
կողմից`հարկավոր
է
հաշվի
առնել
դեպի
Ռուսաստան
միգրացիոն
հոսքի
աճը:
Ռուսաստանից
տրանսֆերտներ
կատարող
հայերի
քանակը
տարեցտարի
մեծանում
է:
Դա
կարող
է
փոխհատուցել
կորուստները,
և
ամեն
բան
կախված
կլինի
այն
բանից,
թե
ինչ
տեմպերով
անկում
կապրի
ռուսական
տնտեսությունը:
Անցած
տարի
շուրջ
50 հազար
մեկնածները
մեկ-երկու
տարի
անց
կսկսեն
գումարներ
ուղարկել
հայրենիք:
Սակայն,
թե
ինչպիսին
է
այդ
ոլորտում
հստակ
իրավիճակը,
մենք
չգիտենք,
քանի
որ
չկա
ԿԲ
կողմից
դրա
լուրջ
վերլուծություն,
ինչի
մասին
բազմիցս
ասել
եմ:
Եվ,
այնուամենայնիվ,
կարելի
է
ասել,
որ
տրանսֆերտների
սպասվող
հետագա
աճ
չի
լինի:
Ես
ռիսկեր
եմ
տեսնում
էներգետիկայի
բնագավառում,
որի
ակտիվների
մեծ
մասը
ռուսական
ընկերությունների
ձեռքում
է:
Նոր
ներդրումներ
չեն
լինի,
զարգացում
համապատասխանաբար
նույպես
չի
լինի,
էներգակիրների
մատակարարումների
մասով
Հայաստանի
և
Ռուսաստանի
միջև
պայմանագրերն
այնպիսին
են,
որ
այլընտրանքային
աղբյուրներ
զարգացնել
չենք
կարող:
Եվ
բացառված
չէ,
որ
ռուսական
էներգաընկերությունները
կրկին
դիմեն
սպառողների
համար
սակագների
բարձրացման
հայտերով:
Որոշակի
ռիսկեր
են
թաքնված
նաև
ֆինանսական
ոլորտում`հատկապես
հայկական
բիզնեսի
վարկավորման
աղբյուրների
սահմանափակման
առումով:
Ռիսկեր
կան
նաև
ռուսաստանյան
շուկայում
Հայաստանի
արտահանման
ներուժի
նեղացման
առումով`այնտեղ
սպառողական
պահանջարկի
նվազման
հետ
կապված:
Պետք
չէ
նաև
ֆինանսական
օգնություն
ակնկալել
Ռուսաստանից`որպես
կայունացման
վարկեր,
ինչպես 2009 թվականին էր: Պատժամիջոցները կարող են ազդել
նաև
այն
բանի
վրա,
որ
ՄՄ-ին անդամակցելիս
Հայաստանը
պատշաճ
մակարդակի
արտոնություններ
չի
ստանա,
ինչը
մենք
ակնկալում
էինք:
Եվ,
վերջապես,
եթե
պատժամիջոցների
նկատմամբ
մոտեցումն
ԱՄՆ
կողմից
շատ
կոշտ
լինի,
ապա
մեզ
էլ
կարող
են կոշտ ակնարկ անել: Արդեն, ինչպես գիտեք, այդ առնչությամբ հանդես է եկել Հայաստանում ԱՄՆ դեսպանը:
Բայց, ինչպես հայտնի է, ցանկացած բարդ իրավիճակից կարելի է ինչ-որ օգտակար բան վերցնել: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը ներմուծման փոխարինման կարիք ունի, հայկական ընկերությունների առջև անսահմանափակ
շուկա
կբացվի
գյուղատնտեսական
արտադրանքի,
կաթնամթերքի,
հանքային
ջրերի
և
այլնի
արտահանման
համար:
Բայց,
ցավոք,
փորձը
ցույց
է
տվել,
որ
մենք
նախաձեռնող
չենք
հնարավորության
նման
պատուհանների
հարցում:
Հնարավոր
է,
հայկական
շինարարական
ընկերություններն
օգտվեն
Ռուսաստանի
շինարարական
շուկայում
բացված
այդ
հատվածից,
որտեղ
այժմ
ակտիվորեն
աշխատում
են
մոլդովացիները
և
ուկրաինացիները:
Սակայն,
մեր
շինարարական
ոլորտի
նորարարականության
մակարդակը
բավականին
ցածր
է
և
մի
շարք
պարամետրերով
զիջում
է
մրցակիցներին:
Եվս մեկ առավելությունն այն է, որ պետք է սպասել Իրանի հետ տնտեսական հարաբերությունների կտրուկ բարձրացում:
Իրանի
դերը
կմեծանա,
և
եթե
արտաքին
աշխարհի
հետ
Իրանի
մերձեցման
միտումը
շարունակվի,
երկիր
կարող
են
հոսել
իրանական
կապիտալները,
այդ
թվում`տնտեսության
այնպիսի
ոլորտներում,
որոնք
ավելի
վաղ
պատժամիջոցների
պատճառով
հասանելի
չէին`մեքենաշինություն,
հաստոցաշինություն
և
այլն:
Բարեբախտաբար
Հայաստանի
կադրային
ներուժը
դեռ
չի
սպառվել:
Չնայած այն բանին, որ աշխարհաքաղաքական նոր իրավիճակի հետ կապված`կբարձրանա Ադրբեջանի դերը`բացառված չէ, որ կբարձրանա նաև Հայաստանի պահանջարկը: Այդ պատճառով պատահական չէ, որ Արևմուտքն սկսել է արագացնել հայ-ադրբեջանական հակամարտությունից ելքի գործընթացը,
որը
պետք
է
վերաձևակերպվի
ադրբեջանա-ղարաբաղյան
հակամարտության:
Բայց
սա
արդեն
այլ
թեմա
է: