Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը ժամանել են Գյումրի, որտեղ Հայ առաքելական եկեղեցու եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդներին ողջունել են հազարավոր հավատացյալներ:
Ինչպես արդեն հաղորդվել է, Գյումրիում Հռոմի Ֆրանցիոսկոս պապը պատարագ կմատուցի Վարդանանց հրապարակում: Դրանից հետո Հռոմի Պապը կուղեւորվի Հայ կաթողիկե «Տիրամայր Հայաստան» եկեղեցու Պողոսյան կրթական կենտրոն: Այստեղ Հռոմի Պապը կճաշի, կհանգստանա հատուկ իր համար պատրաստված սենյակում: Կրթական կենտրոնի աշխատակիցները նվեր են պատրաստել Հռոմի Պապի համար՝ երկու անտուն որբերի բրոնզե արձանիկ: Երեկոյան Հռոմի Պապը Երեւանում էկումենիկ արարողություն կանցկացնի եւ աղոթք կբարձրացնի հանուն խաղաղության: