Բաղրամյանի պողոտայում չի կարող որևէ լուրջ գործընթաց զարգանալ, քանի որ այնտեղ հավաքված ուժերը տարբեր շահերի են ծառայում: Հուլիսի 2-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը:
Նա նաև կարծում է, թե Բաղրամյան պողոտայում ցուցարրաների թուլությունը հանգեցնում է համատեղ օրակրագի բացակայության, որը գոհացներ ակցիայի բոլոր մասնակիցներին: «Գրագետ չէ ասել, որ այդ շարժումը չպետք է քաղաքականացվի, քանի որ բոլոր խնդիրների լուծումը, այդ թվում` սոցիալական, քաղաքական դաշտում է», - նշել է պատգամավորը:
Նրա ասելով, եթե Բաղրամյանում հավաքվածները կարողանան ձևավորել միասնական օրակարգ, ապա հաջողությունը երաշխավորված է: Զոհրաբյանը նշել է, որ շարժման համակարգողների հայտարարությունները հաճախ հակասական են: Դա կհանգեցնի քաոսի, որին մենք ականատես ենք վերջին օրերին», - նշել է նա: Քաղաքական գործիչը հավելել է, որ ոստիկանությունը նույնպես գիտակցում է շարժման թուլությունը, ինչի առնչությամբ որդեգրել է սպասողական ռազմավարություն: Պատգամավորը նշել է, որ ԲՀԿ-ն, ինչպես ավելի վաղ, անհրաժեշտ է համարում պայքարել քաղաքական դաշտում:
Հիշեցնենք. արդեն 10-րդ օրն է, որ Բաղրամյան պողոտայում ընթանում է բողոքի ակցիա ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման: Ոստիկանությունն առայժմ ուժ չի կիրառում ցույցը ցրելու համար: Ցույցի մասնակիցներն ասում են, որ իրենց չի գոհացնում ՀԷՑ աուդիտի վերաբերյալ որոշումը, և պահանջում են անհապաղ չեղարկել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշումը: