ՀՀ իշխանությունները ՊՊԾ գնդի շենքը գրաված ազատամարտիկների հետ բանակցելու են ուղարկել Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին, ով հատուկ այդ նպատակով ԼՂՀ-ից ժամանել է Երևան:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՙՍասնա ծռեր՚ խմբավորման անդամ Պավել Մանուկյանը, ներկայումս Բալասանյանը գտնվում է գրավված ՊՊԾ գնդի շենքում: Նրա խոսքով, իշխանությունների կողմից որպես բանակցորդ Բալասանյանին ընտրելը պատահական չէ, քանի որ նա այն սակավաթիվ մարդկանցից է, ով հարգանք է վայելում իրենց շրջանում, ում հետ կարելի է բանակցություններ վարել:
Ըստ որում, Մանուկյանը չի հստակեցրել բանակցությունների էությունը՝ խոստանալով, որ գրավված ՊՊԾ գնդի շենքից դուրս գալուց հետո Բալասանյանն ինքն ամեն ինչի մասին կպատմի: