Անկարան արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Ավստրիայի բանաձևին:
Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. ՙԱվստրիան իրավունք չունի հանցանք բարդել թուրք ժողովրդի վրա`պատմական իրականությունն աղավաղելու ճանապարհով: Լավ իմացեք, որ Թուրքիան և թուրք ժողովուրդն իրենց հասցեին զրպարտությունը չեն մոռանալու: Նման հայտարարությունը քրիստոնյաների և մահմեդականների միջև առճակատում հրահրելու փորձ է, քանի որ այն արտացոլում է միայն քրիստոնյա ժողովուրդների վիշտը, ովքեր տուժել են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, և որևէ կերպ մահմեդականների ցավը չի շոշափում՚:
Նշենք, որ Ավստրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Անկարան հետ է կանչել իր դեսպանին Ավստրիայից: