Նախօրեին Երևանում բացվել է հայտնի ոսկերիչ-դիզայներ Նուռի (Արման Դավթյան) «Երևանուհի» ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում ներկայցված է, մասնավորապես, «Արատտա» հավաքածուն, որը ներառում է պատմական Հայաստանի տարբեր քաղաքները խորհրդանշող բրոնզե և արծաթե զարդեր: Հավաքածուն ստեղծվել է 2008 թվականին և բազմիցս ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում:
Ցուցանմուշների թվում են նկարներ «Թռչուններ» հավաքածուից («Ջայլամ» և «Ընտանիք» եռածալիկ նկարները), ինչպես նաև գրաֆիկական աշխատանքներ: Հատուկ տեղ է հատկացվել դիզայներ Լիլիթ Մարգարյանի հարսանեկան զգեստին, որը համալրված է Նուռի զարդարանքով: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 10-ը:
Ոսկերիչ-դիզայներ Նուռի գործերը հայտնի են Հայաստանի սահմաններից շատ հեռու: Իր աշխատանքներում նա օգտագործում է ոչ միայն թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներ և քարեր, այլև, օրինակ, ձիթենի, մետաքս, կաշի, երկնաքարի կտորներ: 2012 թվականին «Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» ակցիայի շրջանակում Հայաստանի մայրաքղաքում բացվել է Նուռի «Ընթերցողը» հուշարձանը: Նույն տարում Նուռն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալի», իսկ մեկ տարի անց` «Մովսես Խոորենացի» շքանշանի: