Հայտարարությունները, թե մինչև տարեվերջ Լեռնային Ղարաբաղի շրջակա հինգ շրջան հանձնվելու է Ադրբեջանին, ճնշում են գործընթացի վրա, համոզված է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխօգնական Մեթյու Բրայզան:
ՙՆման հայտարարությունները ճնշում են գործընթացի վրա, և, կարծում եմ, հնարավոր չէ մի քանի ամսվա ընթացքում իրականացնել այդ քայլը՚,- ասել է նա Բաքվում լրագրողների հետ զրույցում, հայտնում է Haqqin.az-ը:
Բրայզան նշել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բանակցությունների ժամանակ ղարաբաղյան հակամարտության կողմերը, իրոք, որոշակի արդյունքների են հասել:
ՙԵվ խոսքը միայն այն չէ,ո ր բանակցությունները թուլացրել են լարվածությունը զորքերի շփման գծում, դրանք հանգեցրել են նաև հակամարտության կարգավորման քաղաքական պահերի քննարկման՚,- ասել է Բրայզան:
Խոսելով հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերի մասին՝ Բրայզան նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը, իրոք, անհանգստացած է. ապրիլյան ճգնաժամը շատ լուրջ էր, իսկ նոր պատերազմը ձեռնտու չէ Մոսկվային: