Արցախյան պատերազմի հերոս, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը չի հրաժարվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից` ինչպես պնդել էր Արցախյան պատերազմի վետերան, գեներալ Վիտալի Բալասանյանը` Սէֆիլյանի հետ բանակցություններից հետո: «Հայկական ժամանակին» այդ մասսին հաղորդել է Սէֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանը` իր պաշտպանյակի հետ հանդիպումից հետո:
Փոխանցելով Սէֆիլյանի խեսքերը` փաստաբանը, մասնավորապես, նշել է, որ իր պաշտպանյալը Բալասանյանի հետ հանդիպումից հետո այնպիսի տպավորություն է ստացել, թե վերջինը բանակցում է Սերժ Սարգսյանի շահերը պաշտպանելու համար: Զաքարյանը նաև հաղորդել է, որ առաջիկայում Սէֆիլյանը հանդես կգա հայտարարությամբ ՊՊԾ գնդի գրավումից հետո ստեղծված իրավիճակի առնչությամբ: