Ինդոնեզիան դյուրացնում է մուտքի արտոնագրային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար:
«Իրականացվել է Հայաստանի եւ Ինդոնեզիայի միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման առաջին քայլը. Ինդոնեզիա այցելող ՀՀ քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիր ստանալ երկիր ժամանելուն պես», - ասվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում: