Arminfo.info



 Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2015 07:32

Ստեփանյան Դավիթ

«Հույս ունեմ, որ նախագահը կպատերազմի թուրքերի հետ միայն շախմատի խաղատախտակին»

«Հույս ունեմ, որ նախագահը կպատերազմի թուրքերի հետ միայն շախմատի խաղատախտակին»

Գորիսում հայտնի փայտագործ Միհրան Եփրեմին իր արհեստով սկսել է հետաքրքրվել դեռևս Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի  քիմիական ֆակուլտետում սովորելու տարիներին: Ուսումն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է որպես տեխնիկական հսկիչ «Նաիրիտ», «Պոլիվինիլացետատ», «Երևանի քիմռեակտիվների» գործարաններում, սակայն իր առաջին իսկական աշխատանքը համարում է փոքրիկ կանաչ մորեխին՝ ձեռքին ջութակ բռնած, որի լարերը կարելի էր տեսնել միայն խոշորացույցով:

 

Միհրան Եփրեմին 71 տարեկան է, բայց իր իսկ խոսքերով, իրեն 15 տարեկան է զգում, հատկապես երբ ձեռքին է բռնում իր գործիքներն ու փայտը: Իր տան ամենամեծ սենյակում տեղավորված յուրաքանչյուր աշխատանք խորը իմաստ ունի: Վարպետը ցույց է տալիս մի նկարի շրջանակ, որի վերին հատվածը զարդարված է խաղողի և նռան բաց գրքից դուրս գալարվող պտուղներով: Այդպես ես պատկերել եմ հայկական ընտանիքը: «Իդեպ իր հոր դիմանկարի համար նման մի շրջանակ պատվիրել է մեր անփոփոխ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով ավելի հայտնի Լիսկա անունով», - ասում է տարեց մարդը:

 

«Անփոփոխ» մարզպետի մասին հիշելիս վարպետի բարեհոգի դեմքի արտահայտությունը միանգամից փոխվում է, և նա սկսում է երկար պատմել, թե ինչպես իր որդի Դավիթը, ով աշխատում էր Տաթևի ճոպանուղում, Խաչատրյանի պատճառով ստիպված եղավ մեկնել ԱՄՆ: Չնայած, ըստ տարեց մարդու, որդին հիմա հրաշալի սովորում է  և հաջող աշխատում, բայց միևնույն է վաղ թե ուշ վերադառնալու է հայրենի Գորիս: « Ի՞նչ կարող եմ ասել: Մի օր այս ամենը պիտի ավարտվի: Չէ՞ որ ավարտվեց պատերազմը, կավարտվի և այժմյան ամենաթողությունը, անպատժելիությունը»: Տարեց մարդը խորանում է հիշողությունների մեջ:

 

90-ականների սկիզբը, ինչպես և բոլոր գորիսեցիները, Միհրան Եփրեմիի  ընտանիքը անց է կացրել նկուղի խավարի մեջ, որի պատուհանները ծածկված էին ավազով լցված պարկերով: Բոլոր այդ տարիներին վարպետը շարունակում էր աշխատել, ինչը չխանգարեց նրան ժամանակ գտնել ընտանիքի տարհանման մանրազնին պլան մշակել: Արկի առաջին իսկ սվվոցի ժամանակ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը համաձայն այդ պլանի իր կոնկրետ պարտականություններն ուներ:

 

Բոլոր այդ տարիներին պլանը հրաշալի աշխատում էր, մի բացառությամբ: «Մենք պատրաստվում էինք սեղան նստել, կինս կրակի վրա ընթրիք էր պատրաստում, տղաս ու աղջիկս բակում խաղում էին, մայրս հետևում էր նրանց: Ես պառկել էի մի քիչ հանգստանալու, բայց ինչ-որ բան ինձ հանգիստ չէր տալիս, ես ինքս էլ չգիտեմ ինչու դուրս եկա բակ, ստիպեցի բոլորին իջնել նկուղ, չնայած որ իրադրությունը հանգիստ էր և ոչինչ չէր վկայում սպասվող պայթյունների մասին: 10 րոպեից բակում պայթեց առաջին «Գռադի»արկը: Այդ օրը Գորիսը կորցրեց չորս հոգու»...

 

Միհրան Եփրեմին կտրվեց իր հիշողություններից, երբ տեսավ , թե ինչպես ենք ուսումնասիրում զարդաքանդակներով քանդակված սեղանը: «Ես փորձել եմ ստեղծել կահույք՝ չնմանեցնելով այն  եվրոպական Ռենեսանսի շրջանի կահույքի նմանակումներին: Չեմ վախենում ասել, որ ես դասում եմ իմ ստեղծածը հայկական ոճին»:  Տարեց մարդու դեմքին նորից հայտնվեց ժպիտ ու առույգություն:

 

Շարժվելով սենյակով՝ վարպետը ցույց է տալիս պատի վրայի կարմիր փայտից պատրաստված գրկախառնված տղամարդու և կնոջ քանդակը: Կոմպոզիցիան պատկերում է աչքերը փակ սատանային, ով սատանա-կնոջ քնքշանքներից էյֆորիայի մեջ էր: Տարեց մարդու այս գործի ստեղծման ոգեշնչման աղբյուրը Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա-Մահարի»  անմահական պոեմի տողերն էին...

 

«Ինձնից հաճախ նեղանում են ծանոթ նկարիչները: Մարդիկ գալիս են ցուցասրահ, բայց ավելի շատ նայում են իմ պատրաստած շրջանակներին, փորձելով հասկանալ նրանց մեջ դրված իմաստը, քան նկարների վրա: Բայց ի՞նչ արած, ես այդպիսի մարդ եմ, առանց իմաստի ոչինչ չեմ ստեղծում», - ասում է վարպետը: Նույնիսկ թթի օղու շշի պատյանի մեջ Միհրան Եփրեմին դնում է իր սեփական և հայ հայտնի բանաստեղծների մտքերը: Վարպետը խոստովանում է, որ կյանքում երբեք երկու միանման բան չի ստեղծել, նույնիսկ մեծ փողերի դիմաց: «Կրկնության մեջ արվեստ չեմ տեսնում, ինչը իմ մոտ ասոցացվում է իմ կողմից անընդունելի ստիպողականության հետ», - ասում է վարպետը:

 

Իր ամենամեծ խնդիրը Միհրան Եփրեմին համարում է այն, որ արվեստից հասկացող մարդիկ հնարավորություններ չունեն: Հնարավորություն ունեն միայն նրանք, ովքեր արվեստից ոչինչ չեն հասկանում, սակայն ձգտում են ձեռք բերել իր աշխատանքները: Վերջերս Միհրան Եփրեմին մեծահարուստ Գագիկ Ծառուկյանին նվիրել է ծաղկաման ՝ վրան պատկերված երեք ավանակներ: Առաջինը՝ կախած ականջներով բեռնված է աթարով, երկրորդը՝ բարձրացրած ականջներով տանում է խուրջիններ, իսկ երրորդ ավանակի վզից պոկված է պարանը, ականջները տարբեր կողմեր են նայում և վրան ոչ մի բեռ չկա: Ծառուկյանը երկար ծիծաղեց՝ նայելով ծաղկամանի վրա այն բանից հետո, երբ ես բացատրեցի, որ այդ ավանակները մեր երեկվա, այսօրվա և վաղվա իշխանություններն են:

 

Միհրան Եփրեմիի գլխավոր երազանքը կարողանալ ոչ թե վաճառել, այլ նվիրել իր աշխատանքի արդյունքը: «Եթե ես ունենայի գոնե մի փոքրիկ գոյությունը պաշտպանելու այլ աղբյուր, երդվում եմ չէի վաճառի ոչ մի գործ»: Վերջերս վարպետի ոգեշնչման արդյունքը դարձավ կնոջ մի քանդակ, որը նա անվանեց «տխրություն»: «Մաքսայինի պետ Աշոտը, տեսնելով այն, ցանկացավ անմիջապես ձեռք բերել: Աստված վկա, ինչ դժվար էր վաճառել սեփական ապրումներիս արդյունքը, ինձ թվում էր, թե վաճառում եմ ոչ թե աշխատանքիս արդյունքը, այլ ինքս ինձ», - նորից տխրում է վարպետը:

 

Միհրան Եփրեմիի աշխատանքները ցրված են աշխարհով մեկ՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Էմիրաթներ, Իրան, սակայն իր կյանքի ուղու ամենակարևոր նվաճումը համարում է իր երեք աշակերտներին, որոնցից երկուսն արդեն լիարժեք վարպետներ են: Մեկը աշխատում է Վոլգոգրադում, մյուսը՝ Երևանում:

 

Վարպետի աշխատանքներից մեկը գտնվում է նախագահ Սերժ Սարգսյանի մոտ: Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը նրանից  ձեռք է բերել ընկույզի փայտից շախմատ, որը նվիրել է մարզ ժամանած երկրի նախագահին: Շախմատի սպիտակ քարերը պատկերում են Հայաստանի հերոսներին՝ Անդրանիկին, Գարեգին Նժդեհին, Մոնթե Մելքոնյանին: Սևերը՝ «Արյունոտ» թուրք սուլթան Աբդուլ-Համիդին, Թալեաթին, Էնվեր փաշային...

 

« Ես հույս ունեմ, որ մեր նախագահը կպատերազմի թուրքերի հետ միայն շախմատի խաղատախտակին. իսկական պատերազմը ոչ մեկին ոչ մի լավ բան չի բերի: Պատերազմը կարծես թե  վերջացել է, բայց Տավուշում, Ղարաբաղում համարյա ամեն օր մարդիկ են մահանում: Անկողնում արկով սպանեցին 94-ամյա մի ծեր կնոջ, նրան այդքան էլ շատ չէր մնացել, բայց 18-ամյա տղաների համար սիրտս ցավում է: Աստված վկա, անհանգստանում եմ սեփական որդիներիս պես, ամենից շատ այն բանի համար, որ չեմ կարող նրանց օգնել», - ասում է վարպետը:

 

Թուրքերի մասին խոսակցությունից վարպետը  անցավ ադրբեջանցի ընկերների մասին հիշողություններին: Նրանցից լավագույնը  Կուբաթլուի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մուսլաթը միշտ դիմավորում էր Միհրան Եփրեմիին գառան խորովածով: Բայց գալով Գորիս՝ խնդրում էր սեղանին դնել խոզի խորոված:

 

«Հարուստ մարդ էր, հիվանդանոց բուժքույր ընդունվելու համար 10 ռուբլիանոց ոսկեդրամ էր պահանջվում: Իդեպ, նրա վարորդը հայ էր: Մուսլաթը իր կյանքը հայրենակիցներին չէր վստահում», - հիշում է տարեց վարպետը: Միհրան Եփրեմին այսօր էլ ադրբեջանցիներին իրեն թշնամի չի համարում. չափից ավելի հաց ու ջուր են կիսել:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտինԿրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետԹբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետ
Բագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվինԲագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվին
Մի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասինՄի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
Փաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթովՓաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասինՀայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբ
ԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համարԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համար
Կիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքովԿիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով
Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից 
Միջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ ՎարդանյանՄիջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ Վարդանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-իՀայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-ի
Հայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթՀայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ
Անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր ԽաչատրյանըԱնհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
Բեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայովԲեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայով
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցություններըԱլիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները
Պատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուցՊատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուց
Հայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունըՀայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունը
Հայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահՀայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահ
Ակնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունըԱկնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը
Հայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէՀայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէ
Նյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասինՆյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասին
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակըԹովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակը
Տավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքիՏավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի
Ժան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանիԺան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանի
Բեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկըԲեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյունՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյուն
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամԿյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
ԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներիցԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներից
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահՏարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահ
Եվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետԵվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետ
Ռուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովինՌուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովին
Հայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համարՀայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համար
Զախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրերԶախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրեր
ՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներումՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներում
Եղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակելԵղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակել
Քաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն էՔաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է
Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկըՊետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
Քենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն ԱրցախՔենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն Արցախ
Ռուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա ՀայաստանումՌուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա Հայաստանում
Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածըԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածը
Հայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացիՀայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացի
Հայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայքՀայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայք
2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ
Հայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհներըՀայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհները
ՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
Հանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչովՀանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով
Ապրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումԱպրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Բրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներինԲրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներին
Հունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվենՀունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն
Նիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման էՆիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման է
Թուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունըԹուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը
Կարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերըԿարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերը
Ռուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասինՌուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին
Զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի ԾիծեռնակաբերդԶորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Ջո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՋո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով