Վարկերի չվերադարձի կամ, ինչպես պրոֆեսիոնալներն են ասում, դրանց դասակարգման հետ կապված իրավիճակը Հայաստանի բանկային համակարգում ոչ այնքան բարենպաստ է: Մեկ տարում վատ վարկերի պորտֆելը, այն վարկերի, որոնք արդեն ժամկետանց են և բանկերին տոկոսային եկամուտներ չեն բերում, աճեց 52%, կազմելով բանկերի կողմից տրամադրվող փոխառությունների գրեթե 10%-ը: Բնակչությանը վարկավորող շատ բանկեր, հասկանալով, որ ընդհանուր տնտեսական իրավիճակը երկրում վատթարանում է, որ ընկնում են բնակչության իրական եկամուտները, դարձնելով նրանց ավելի անվճարունակ, որ կրճատվում է մեր տնտեսության «լծակի էֆեկտը» կամ օտարերկրյա տրանսֆերտները, սկսել են արմատապես փոխել իրենց վարկային քաղաքականությունը, լրջորեն կրճատելով «ռիսկերի նկատմամբ իրենց ախորժակը» և ուժեղացնելով ռիսկ-մենեջմենտի ստորաբաժանումները: ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հնարավորություն ընձեռվեց ներսից ծանոթանալ երկրի խոշորագույն բանկերից մեկի՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի ռիսկ-մենեջմենտին: Մեր գործակալության հետ հարցազրույցում Բանկի Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանը խոսում է այն մասին, թե ինչ է այսօր կատարվում վարկային շուկայում, թե ինչպես է ճգնաժամի պայմաններում փոխվում հաճախորդների վարքագիծը, և կարևորը, ինչպես է բանկն իր բիզնես-գործընթացները կառուցում, որպեսզի, մի կողմից, չկորցնի հաճախորդին, իսկ մյուս կողմից – նվազեցնի ռիսկերը: