ՀԱԿ-ը պատրաստ է դիմել Սահմանադրական դատարան` հանրաքվեի արդյունքները վիճարկելու նպատակով: Սահմանադրության դրույթների համաձայն, դրա համար անհրաժեշտ է հավաքել խորհրդարանի պատգամավորների ավելի քան 1/5 ձայն: «Մինչև դեկտեմբերի 18-ը պատգամավորները կարող են դիմել ՀԱԿ խմբակցություն և ստորագրել այդ հայտարարությունը», - ասվում է «Ոչի» շտաբի հաղորդագրությունում:
Ըստ ԿԸՀ ամփոփիչ արձանագրության՝ հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 566 հազար 998 քաղաքացիների 50.74 տոկոսը։ Սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել քվեարկողների 63.37 տոկոսը, «ոչ» է ասել՝ 32.36 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 53 հազար 435 քվեաթերթիկ, իսկ տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների թիվը կազմել է 1 մլն 337 հազար 670, նշել են ԿԸՀ-ում:
Մինչդեռ ընդդիմությունը կարծում է, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծվել են: