Հնարավոր է` ԱՄՆ չմասնակցի Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի 100-ամյա տարելիցին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
Նա ընդգծել է, թե որևէ միջոցառնման ԱՄՆ պաշտոնական անձանց մասնակցության վերաբերյալ որոշում է կայացնում պաշտոնական Վաշինգտոնը: «Կարող եմ միայն ասել, որ, հնարավոր է, մեր երկիրը ներկա չլինի Գալիպոլիի ճակաատամարտում հաղթանակին նվիրված միջոցառումներին, քանի որ ԱՄՆ Առաջին համաշխարհային պատերազմին չի մասնակցել», - ընդգծել է Սեկուտան:
Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հաղորդել էր, որ պաշտոնական Վաշինգտոնն այժմ որոշում է, թե երկիրն ինչ մակարդակով ներկայացված կլինի ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: -