ԱյԺմ Բաքուն քննադատության թիրախ է ընտրել ՙՌոսսիա-24՚-ը: Ադրբեջանի ԱԳՆ-ը ՙՌոսսիա-24՚ հեռուստաալիքին մեղադրում է ղարաբաղյան հակամարտութան վերաբերյալ տեղեկատվության աղավաղման և կեղծիք տարածելու մեջ:
«Թուրքական երախ. ինչո՞ւ «Գորշ գայլերը՚ սպանեցին ռուս օդաչուին՚ հաղորդման ժամանակ, որը նոյեմբերի 26-ին ցուցադրվել է «Ռոսաիա-24՚ հեռուստաալիքով, կեղծ և աղավաղված տեղեկատվություն է ներկայացվում Ադրբեջանի և ղարաբաղյան հակամարտության մասին: Ծրագրի պատրաստման համար պատասխանատուները նպատակ են հետապնդում վնասել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերություններին՚,- նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը դժգոհություն է հայտնում նաև այն առնչությամբ, որ ծրագրում Լեռնային Ղարաբաղը ներկայացված է եղել որպես հակամարտության լիիրավ կողմ, ինչը, ըստ Հաջիևի, ՙհակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության առնչությամբ Ռուսաստանի դիրքորոշմանը՚:
Նշենք, որ «Ռոսսիա-24՚ հեռուստաալիքով ցուցադրված «Թուրքական երախ. ինչո՞ւ «Գորշ գայլերը՚ սպանեցին ռուս օդաչուին՚ հաղորդման ժամանակ խոսվում է Ադրբեջանի տարածքում չեչեն գրոհայիններ պատրաստելու, ղարաբաղյան հակամարտության, ադրբեջանական կողմի գործողությունների մասին: