Այսօր առավոտից Աբովյան քաղաքում լարված իրավիճակ է տիրում:
Բանն այն է, որ Աբովյանում մանր վաճառակետերի և խանութների սեփականատերերը լրջորեն մտահոգված են իրենց բիզնեսի համար`այն բանից հետո, երբ քաղաքում բացվել է ագիկ Ծառուկյանին պատկանող ՙԱռինջ մոլը՚:
Ըստ առևտրականների, մոլի բացումից հետո նրանց առևտուրը գրեթե դադարել է, և իրենք հայտնվել են սնանկացման եզրին: Այդ առնչությամբ այսօր վաղ առավոտից Աբովյանում բողոքի ակցիա է կազմակերպվել, ինչը, սակայն, դուր չի եկել Ծառուկայնին: Նա առևտրականների մոտ է ուղարկել իր թիկնապահներին, ովքեր բռնի կերպով ակցիայի մասնակիցներին մեքենաներն են մտցրել և տարել անհայտ ուղղությամբ: Քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն, նրանց տարել են Առինջ գյուղ`Ծառուկյանի հետ ՙհանդիպման՚:
Ակցիայի ժամանակ տուժել են նույնիսկ տեղի հեռուստատեսության լրագրողները, ովքեր փաստի առնչությամբ դիմել են Ոստիկանություն: Անհայտ ուղղությամբ տարված առևտրականների մասին առայժմ լուրեր չկան: