Arminfo.info



 Շաբաթ, 25 Հունիսի 2016 12:16

Գարեգին Երկրորդ. Ստեղծված իրավիճակներում քրիստոնեական Եկեղեցիները խաղաղության փնտրտուքի ճանապարհին առավել գործուն քայլեր պիտի ձեռնարկեն

Գարեգին Երկրորդ. Ստեղծված իրավիճակներում քրիստոնեական Եկեղեցիները խաղաղության փնտրտուքի ճանապարհին առավել գործուն քայլեր պիտի ձեռնարկեն

Ստեղծված իրավիճակներում քրիստոնեական Եկեղեցիները խաղաղության փնտրտուքի ճանապարհին առավել գործուն քայլեր պիտի ձեռնարկեն, Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ մատուցված խաղաղության աղոթքի ընթացքում ասել է Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը:

 

«Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչուենե (Մտթ. Ե 9): Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Շնորհազարդ հոգևոր եղբայրներ և սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

 

Բարձրյալն Աստծո սուրբ անվան փառաբանությունը մեր շուրթերին՝այսօր քաղաքամայր Երևանի կենտրոնում, Բիբլիական Արարատի օրհնաբեր հայացքի ներքո համախմբվել ենք միասնական աղոթքի: Նոյի երկրից, որտեղ Աստված ծագեցրեց խաղաղության ծիածանը, մեր հայցը բարձրացրեցինք երկինք ի Քրիստոս սիրեցյալ Մեր եղբոր՝ Ֆրանցիսկոս Պապի հետ` հանուն աշխարհում խաղաղության հաստատման և մարդկության ապահով ու բարօր կյանքի: Հուզումով ենք անդրադառնում, որ այս հրապարակում մեզ աղոթակից են նաև պատերազմներից, ահաբեկչություններից ու բռնություններից տուժածներ, փախստականներ Ադրբեջանից, փախստականներ Սիրիայից, Իրաքից, ովքեր առ Աստված հույսով սպասում են խաղաղության օրերին իրենց հայրենի բնակավայրերում:

 

Արդարև, մեկ և կես տասնամյակ առաջ երրորդ հազարամյակը դիմավորում էինք հույսով, որ այն մարդկության կյանքում սկիզբ պիտի առնի ազգերի համերաշխ գոյակցությամբ և պետությունների բարի գործակցությամբ՝ հանուն խաղաղ ու արդար աշխարհի կառուցման: Մինչդեռ ամենօրյա իրականությունը հաճախ գուժում է պատերազմական և ահաբեկչական նորանոր գործողությունների, մարդկային անասելի տառապանքների, անդառնալի կորուստների մասին: Աշխարհի տարբեր կողմերում տարբեր ազգերի, կրոնների ու դավանանքների պատկանող մանուկներ ու պատանիներ, կանայք ու տարեցներ մահասփյուռ զենքերի և վայրագ  բռնարարքների զոհ են դառնում կամ բռնում գաղթականության ուղին՝ ահռելի դժվարություններ հաղթահարելով կյանքի ապահովություն գտնելու համար:

 

Ճիշտ մեկ դար առաջ այս նույն ճանապարհն էր անցում մեր ժողովուրդը՝ հայտնվելով ծանրագույն իրավիճակի առջև, երբ Ցեղասպանության հետևանքով կորցրել էր  հայրենիքի մեծագույն մասը և, ունենալով մեկ ու կես միլիոն անմեղ նահատակներ, պայքարում էր իր գոյության իրավունքի համար: Այսօր էլ մեր ժողովուրդն ապրում է չհայտարարված պատերազմի դժվարին պայմաններում` թանկ գնով պաշտպանելով խաղաղությունը մեր երկրի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը`իր բնօրրան հայրենիքում: Մեր ժողովրդի խաղաղասիրական ձգտումներին ի պատասխան`Ադրբեջանը, խախտելով հրադադարը, ապրիլ ամսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին սանձազերծեց  ռազմական գործողություններ: Հրետակոծվեցին և ավերվեցին հայկական բնակավայրեր, զոհվեցին ու վիրավորվեցին խաղաղության պաշտպան զինվորներ, դպրոցահասակ երեխաներ, խոշտանգվեցին խաղաղ, անզեն բնակիչներ:

 

Այս դժվարություններին հանդիման՝ մեր ժողովուրդը ապրում է ցավը նաև այն ավերածությունների և կորուստների համար, որ շարունակվում են Մերձավոր Արևելքում, սոսկալի ահաբեկչությունների համար, որ իրագործվեցին եվրոպական խոշոր քաղաքներում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ասիայի և Աֆրիկայի երկրներում, հոգևոր ու մշակութային այն արժեքների համար, որ անխնա կերպով ոչնչացվում են հակամարտությունների տարածաշրջաններում: Որքա՜ն սրբավայրեր պղծվեցին և արժեքավոր կոթողներ կործանվեցին Սիրիայում, Իրաքում, Արևելքի և Աֆիկայի երկրներում, որքա՜ն խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանում: Փլատակների, կորստի ցավի ու կարիքի մեջ փլուզվում են նաև մարդկային հոգու արժեքներն ու զգացումները:

 

Ստեղծված իրավիճակներում քրիստոնեական Եկեղեցիների և կրոնական առաջնորդների առաքելությունը չի կարող սահմանափակվել միայն տուժածներին աջակցելով, մխիթարելով և հովվական հոգատարություն ցուցաբերելով: Խաղաղության փնտրտուքի ճանապարհին առավել գործուն քայլեր պիտի ձեռնարկվեն՝ ջանքերը համատեղելով կանխարգելելու համար չարիքը, միջեկեղեցական ու միջկրոնական գործակցությամբ հասարակությունների մեջ զորացնելու սիրո, համերաշխության ու համագործակցության ոգին՝ ըստ Աստծո կոչի. «Երանի՜ խաղաղարարներին,- ասում է մեր Տերը,- որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչուենե:

 

Ձերդ Սրբություն, հովվական Ձեր ծառայությունը ակնհայտորեն արտահայտում է աշխարհի խաղաղության ու ազգերի միջև հաշտության տերունավանդ պատգամին Ձեր ամբողջական նվիրվածությունը, որի վկայություններից մեկը եղավ նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով անցյալ տարի Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագը՝ ի հիշատակ մեր անմեղ նահատակների, երբ Դուք Ձեր պատգամում բարձրաձայնեցիք արդարության վերականգնման անհրաժեշտության մասին՝ նշելով. «Չարիքը թաքցնելը կամ ուրանալը նման է թույլ տալուն, որ վերքն արյունահոսի՝ առանց վիրակապվելուե:

 

Այս նույն սկզբունքով առաջնորդված՝ վերջին մեկ տարում Հայոց Ցեղասպանությունը վճռականորեն դատապարտեցին նաև նոր պետություններ ու կազմակերպություններ, օրերս՝ նաև Գերմանիան, որն Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի դաշնակիցն էր: Մեր ժողովուրդը երախտագետ է Ձերդ Սրբությանը և բոլորին, ովքեր բարձրաձայնում ու պաշտպանում են արդարությունը և ակնկալում է, որ Թուրքիան՝ ունկնդիր Ձեր պատգամին և բազում պետությունների ու միջազգային կառույցների կոչին, քաջություն դրսևորի առերեսվելու պատմությանը, վերացնի Հայաստանի անօրինական շրջափակումը, դադարեցնի նաև զորակցությունը Ադրբեջանի ռազմական խարդավանքներին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ու խաղաղ ապրելու իրավուքի դեմ: Արդարև, խաղաղությունը չի կարող կենսագործվել առանց արդարության, մարդկային կյանքերը չեն կարող դառնալ շահարկումների առարկա, չեն կարող անտեսվել: «Աստծու կողմից աչառութիւն չկայ,- ասում է առաքյալը,- այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է Նրանից և արդարութիւն է գործում, ընդունելի է Նրանե (Գործք  Ժ 34-35): Միայն արդարությունը, որի վրա հիմնված է մարդկանց և ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը, կարող է դառնալ ամուր հիմքը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և ամենաիրական ուղին հակամարտությունների համապարփակ լուծման:

 

Այս նպատակի իրագործման համար ջերմեռանդ սրտով աղաչում ենք Աստծուն, որպեսզի ունկնդիր լինի մեր աղոթքներին և Սուրբ Հոգու շնորհների առատ հեղմամբ բարի արդյունքներով արգասավորի եղբայրական սերն ու գործակցությունը Եկեղեցիների: Թող Ողորմած մեր Տերը մաքրի աշխարհը չարի ողբերգություններից և պարգևի խաղաղություն ու ապահովություն: Եվ թող մարգարեական խոսքի համաձայն՝ սուսերներից խոփեր ձուլվեն, սվիններից՝ մանգաղներ, ազգ ազգի դեմ սուր չբարձրացնի, և մարդիկ չսովորեն պատերազմել (հմմտ. Եսայի. Բ 4):

 

Բարերար Աստծո մեզ պարգևած հանդիպման հոգևոր ուրախությունը Մեր սրտում, մեր Տիրոջ և Փրկչի շնորհը և խաղաղությունը հայցելով բոլորիս՝ հրավիրում ենք Ձեզ, սիրեցյալ եղբայր, Ձեր պատգամը և սիրառատ օրհնությունը բերելու այստեղ համախմբված բազմահազար հավատացյալներին՚,-ասվում է Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքում: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Պարզվում է հասցված վնասի չափը, և տարվում են վերականգնողական աշխատանքներՊարզվում է հասցված վնասի չափը, և տարվում են վերականգնողական աշխատանքներ
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի և ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի երազանքներին համահունչ. ՀՀ վարչապետՀանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի և ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի երազանքներին համահունչ. ՀՀ վարչապետ
Հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարվել են աղետի գոտիներՀեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարվել են աղետի գոտիներ
Կոնվերս Բանկը կազմակերպում է միջացառում բիզնեսի համարԿոնվերս Բանկը կազմակերպում է միջացառում բիզնեսի համար
ՌԴ փոխվարչապետ. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրում խնդիրներ չկանՌԴ փոխվարչապետ. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրում խնդիրներ չկան
«Ի՞նչ եք ողջունում, Երևանի միակողմանի զիջումնե՞րը: Միթե՞ կարելի է երկու անգամ վաճառել նույն Ալմա-Աթայի թեման». Մարուքյանը՝ միջազգային գործընկերներին«Ի՞նչ եք ողջունում, Երևանի միակողմանի զիջումնե՞րը: Միթե՞ կարելի է երկու անգամ վաճառել նույն Ալմա-Աթայի թեման». Մարուքյանը՝ միջազգային գործընկերներին
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Կոնվերս Բանկը սկսել է թողարկել UnionPay քարտերԿոնվերս Բանկը սկսել է թողարկել UnionPay քարտեր
Ոստիկանության գործողություններն ավելի ու ավելի են նմանվում փողոցային ավազակախմբերի վարքագծի, ինչը վկայում է իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորստի մասին. Դավիթ ԱնանյանՈստիկանության գործողություններն ավելի ու ավելի են նմանվում փողոցային ավազակախմբերի վարքագծի, ինչը վկայում է իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորստի մասին. Դավիթ Անանյան
Առաջին Հանրապետության ծնունդը Առաջին Հանրապետության ծնունդը "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման աջակիցները կդիմավորեն Սարդարապատում
ԱԳՆ. Հայաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով տուժածների և զոհերի թվում օտարերկրյա քաղաքացիներ չկանԱԳՆ. Հայաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով տուժածների և զոհերի թվում օտարերկրյա քաղաքացիներ չկան
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ապակենտրոնացված համագործակցության հարցերՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ապակենտրոնացված համագործակցության հարցեր
Գնել Սանոսյան. Ջրհեղեղի հետևանքով առաջացած խնդիրներն անկանխատեսելի էինԳնել Սանոսյան. Ջրհեղեղի հետևանքով առաջացած խնդիրներն անկանխատեսելի էին
Գեներալ-մայոր. Հայաստանն այսօր պատրաստ չէ Թուրքիայի և Իրանի հետ սահմանների ինքնուրույն պահպանությանըԳեներալ-մայոր. Հայաստանն այսօր պատրաստ չէ Թուրքիայի և Իրանի հետ սահմանների ինքնուրույն պահպանությանը
Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունըԲագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը
Հայ դերասանների մասնակցությամբ Շոն Բեյքերի ֆիլմն արժանացել է Կաննի 77-րդ կինոփառատոնի Հայ դերասանների մասնակցությամբ Շոն Բեյքերի ֆիլմն արժանացել է Կաննի 77-րդ կինոփառատոնի "Ոսկե արմավենու ճյուղ" մրցանակին
Նման բան չենք տեսել ժամանակակից Հայաստանում. Նման բան չենք տեսել ժամանակակից Հայաստանում. "Ոստիկանությանը ուղիղ ցուցում է տրվել բիրտ ուժ կիրառել զոհված զինծառայողների ծնողների, պատգամավորների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ"
Լոռիում բնական աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-իԼոռիում բնական աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի
Հայաստանի հյուսիսում գետերի մակարդակն սկսել է նվազելՀայաստանի հյուսիսում գետերի մակարդակն սկսել է նվազել
Արցախի օմբուդսմեն. Մի շարք դեսպանատների կողմից արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժումը խախտում է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթներըԱրցախի օմբուդսմեն. Մի շարք դեսպանատների կողմից արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժումը խախտում է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթները
Պաշտպանության նախարարությունը հաղորդել է ժամկետային զինծառայողի մահվան մասինՊաշտպանության նախարարությունը հաղորդել է ժամկետային զինծառայողի մահվան մասին
Արցախի ՄԻՊ. Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունենԱրցախի ՄԻՊ. Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունեն
Երևանում բերման է ենթարկվել մոտ 200 մարդ. ՈստիկանությունԵրևանում բերման է ենթարկվել մոտ 200 մարդ. Ոստիկանություն
Դեպի Բագրատաշենի մաքսային անցակետ ավտոճանապարհը երթեւեկելի է Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Պտղավան-Բագրատաշեն ուղղությամբԴեպի Բագրատաշենի մաքսային անցակետ ավտոճանապարհը երթեւեկելի է Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Պտղավան-Բագրատաշեն ուղղությամբ
Դանիլա Կոզլովսկու ներկայացում-շոուն կգա նաև ՀայաստանԴանիլա Կոզլովսկու ներկայացում-շոուն կգա նաև Հայաստան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համաձայնել է դառնալ ՀՀ վարչապետի պաշտոնի թեկնածուԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համաձայնել է դառնալ ՀՀ վարչապետի պաշտոնի թեկնածու
Հայաստանի ջրամբարների գետավազաններում չեն դիտվել ջրի ելքերի էական բարձրացումներ, որոնք կարող են վտանգավոր լինելՀայաստանի ջրամբարների գետավազաններում չեն դիտվել ջրի ելքերի էական բարձրացումներ, որոնք կարող են վտանգավոր լինել
Բորել. Մեր ընդհանուր նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն էԲորել. Մեր ընդհանուր նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն է
Վարչապետի թիկնազորը բիրտ ուժի կիրառմամբ Բաղանիսի դպրոցից դուրս է հանել լրագրող Անի ԳևորգյանինՎարչապետի թիկնազորը բիրտ ուժի կիրառմամբ Բաղանիսի դպրոցից դուրս է հանել լրագրող Անի Գևորգյանին
Ցահքնա. Հայաստանը պաշտպանել է Էստոնիայի դիրքորոշումը սահմանային վեճումՑահքնա. Հայաստանը պաշտպանել է Էստոնիայի դիրքորոշումը սահմանային վեճում
Փաշինյանի ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտումՓաշինյանի ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
ՀՀ ԶՈՒ մի շարք սպաների գեներալ-մայորի կոչումներ շնորհելը  հարուցել է ոչ միանշանակ հասարակական արձագանքՀՀ ԶՈՒ մի շարք սպաների գեներալ-մայորի կոչումներ շնորհելը  հարուցել է ոչ միանշանակ հասարակական արձագանք
Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացըԱդրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը
ՀՀ իշխանությունները ՀՀ իշխանությունները "արցախցիների որս" են հայտարարել. այս անգամ ձերբակալվել է Մարտակերտի ղեկավարը
Խաղաղության դարաշրջանը գործողության մեջ. Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերըԽաղաղության դարաշրջանը գործողության մեջ. Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերը
Հայաստանը շարունակելու է գնալ միակողմանի զիջումների ճանապարհով ՝ հետամուտ լինելով Հայաստանը շարունակելու է գնալ միակողմանի զիջումների ճանապարհով ՝ հետամուտ լինելով "իրական Հայաստանին"․ժողովրդին Փաշինյանի հղած ուղերձի ամփոփումը
Բիշքեկում ընթանում է ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստըԲիշքեկում ընթանում է ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստը
Հայաստանը հրաժարվել է 2027 թվին ընդունել ԱՊՀ խաղերըՀայաստանը հրաժարվել է 2027 թվին ընդունել ԱՊՀ խաղերը
"Գիտելիքահենք տնտեսություն" կարգախոսի ներքո Հայաստանի իշխանությունները լուծարում են գիտատեխնիկական գրականության ավանդապահ գրադարանը
ԵԱՀԿ գործող նախագահը ցանկություն է հայտնել ակտիվորեն աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորմանն ուղղված  նրանց ջանքերումԵԱՀԿ գործող նախագահը ցանկություն է հայտնել ակտիվորեն աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորմանն ուղղված  նրանց ջանքերում
Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսԿանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես
Հայ-ճապոնական արշավախումբը Լեռնագոգ-1 հնավայրում հայտնաբերել է անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկըՀայ-ճապոնական արշավախումբը Լեռնագոգ-1 հնավայրում հայտնաբերել է անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկը
Հայաստանի օմբուդսմենը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիների անվտանգությանն առնչվող հարցերՀայաստանի օմբուդսմենը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիների անվտանգությանն առնչվող հարցեր
Արցախի Ասկերանի նախկին քաղաքապետը տնային կալանքի է ենթարկվելԱրցախի Ասկերանի նախկին քաղաքապետը տնային կալանքի է ենթարկվել
Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդատվությունների համարՍերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդատվությունների համար
ԵԱՀԿ գործող նախագահի Բաքու կատարած այցի արդյունքները հարցեր են առաջացրել արցախյան հանրության շրջանումԵԱՀԿ գործող նախագահի Բաքու կատարած այցի արդյունքները հարցեր են առաջացրել արցախյան հանրության շրջանում
Անդրանիկ Թեւանյան. Մինչև Հայաստանը բանակցողին չփոխի ու չհստակեցնի իր կարմիր գծերը, մենք անընդհատ ու անդադար կորուստներ ենք ունենալուԱնդրանիկ Թեւանյան. Մինչև Հայաստանը բանակցողին չփոխի ու չհստակեցնի իր կարմիր գծերը, մենք անընդհատ ու անդադար կորուստներ ենք ունենալու
Փորձագետ. Կովկասում տեղի է ունենում վերաֆորմատավորում եւ Հայաստանի ներկառուցում ադրբեջանաթուրքական կոմունիկացիոն նախագծերումՓորձագետ. Կովկասում տեղի է ունենում վերաֆորմատավորում եւ Հայաստանի ներկառուցում ադրբեջանաթուրքական կոմունիկացիոն նախագծերում
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովՀայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողով
Արաքսիա Սվաջյան. 2025 թվականից կրթական նոր չափորոշիչ կներդրվի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններումԱրաքսիա Սվաջյան. 2025 թվականից կրթական նոր չափորոշիչ կներդրվի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում
Մարկեդոնովը՝ Անդրկովկասում Ռուսաստանի ներկայության մասին. հեռանկարում պահանջված կլինի ոչ թե Մարկեդոնովը՝ Անդրկովկասում Ռուսաստանի ներկայության մասին. հեռանկարում պահանջված կլինի ոչ թե "խորքային դաշնակցության", այլ "ուղեկցորդի" հայեցակարգը
ՀՀ առողջապահության նախարարությունը նշել է ԿԶԵՀ-ի նշանակալի ավանդը երկրի առողջապահական համակարգի գործունեության համար պայմանների ստեղծմանը նպաստելու գործումՀՀ առողջապահության նախարարությունը նշել է ԿԶԵՀ-ի նշանակալի ավանդը երկրի առողջապահական համակարգի գործունեության համար պայմանների ստեղծմանը նպաստելու գործում
Հայաստանը ձեռնպահ է մնացել Սրեբրենիցայում ցեղասպանության մասին մտորումների և հիշատակի միջազգային օր սահմանելու շուրջ քվեարկությանը ՄԱԿ-ումՀայաստանը ձեռնպահ է մնացել Սրեբրենիցայում ցեղասպանության մասին մտորումների և հիշատակի միջազգային օր սահմանելու շուրջ քվեարկությանը ՄԱԿ-ում
Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ. փորձագետՆոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ. փորձագետ
Միջերկրական ծովի շրջաններից Հայաստան ներթափանցած ցիկլոնը կհանգեցնի ինտենսիվ անձրևների և օդի ջերմաստիճանի նվազմանՄիջերկրական ծովի շրջաններից Հայաստան ներթափանցած ցիկլոնը կհանգեցնի ինտենսիվ անձրևների և օդի ջերմաստիճանի նվազման
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունըՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը
Իրավապաշտպան. Ասկերանի քաղաքապետի ձերբակալությունն ակնհայտ հակաիրավական էԻրավապաշտպան. Ասկերանի քաղաքապետի ձերբակալությունն ակնհայտ հակաիրավական է
ՀԱԵ. գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբՀԱԵ. գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբ
ՄԻՊ գրասենյակն արձագանքել է ՄԻՊ գրասենյակն արձագանքել է "Զվարթնոց"օդանավակայանում ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին ճնշելու վերաբերյալ տեսանյութերին
Հայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Լուի ԲոնոյինՀայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Լուի Բոնոյին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը