Հայաստանի կեղծ և իշխանությունը բռնազավթած վարչակարգը պետք է հեռանա: Այդ մասին իր ուղերձում հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, իշխանությունը չպետք է իր կեղծիքը փաթաթի ժողովրդի վզին: ՙՈվ դեկտեմբերի 6-ին ՙայո՚ ասի փոփոխություններին, ստեղծված իրվիճակի մեղսակից կլինի, ՙայո՚ կասի անարդարությանը և աղքատությանը: ՀՀ քաղաքացին պիտի հայտարարի, որ չի ընդունում կեղծիքը և հրաժարվի այս իշխանությունից՚,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
ՙԴեկտեմբերի 7-ը պետք դառնա հարության օր, Նոր Հայաստանի օր, ապագայի օր: Պիտի հասկանանք, որ որեւէ մեկը մեր փոխարեն մեր երկիրը չի փոխելու, մենք պիտի դա անենք՚,-ասվում է ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդի ուղերձում: