Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 2015-16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, ֆուտբոլլիստների վարկածով:
Ըստ Kicker-ի հարցման, որին մասնակցել են 235 խաղացողներ, Մխիթարյանը 31,1% ձայնով զբաղեցրել է առաջին տեղը: 22.1%-ով երկրորդ տեղում է մյունխենյան «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին (22.1 տոկոս): Իսկ լավագույն եռյակը 13.6%-ով եզրափակում է բավարիայի Թոմաս Մյուլլերը:
Այս մրցաշրջանում, 27-ամյա հայ կիսապաշտպանը, ում ծառայություններով իրենց հետաքրքրությունն են հայտնել Լոնդոնի «Չելսին» և «Արսենալը», դորտմունդյան ակումբի կազմում անց է կացրել 42 խաղ, խփել է 19 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում, այսպիսով, մասնակցելով դորտմունդցիների խփած գոլերի 40% -ին: