ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումները շարունակվում են: Մայիսի 25-ին այդ մասին լրագրողներին հաղորդել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Նրա ասելով, ստուգումների գործընթացի շարունակումը պայմանավորված է ոչ միայն ֆինանսական հարցերով, անցկացվում է գործարարի ունեցվածքի գույքագրում, նրա ձեռնարկություններում հաշվիչ դրամարկղային ապարատների կիրառումը: Նախարարը հավելել է, որ, գործնականում, բոլոր դեպքերում հարկային մարմինները ներկայացրել են հիմնավորված տվյալներ, չնայած այն հանգամանքին, թե արդյոք խոսքը վերաբերում է քաղաքական գործչին կամ պետական պաշտոնյային:
Հիշեցնենք, որ ԱԺ վերջին նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց էր բարձրացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից Գագիկ Ծառուկյանի գործունությունը ստուգելու վերաբերյալ նախագահի փետրվարի 12-ի հանձնարարականների կատարման մասին: Վարչապետն իր հերթին նշել էր, թե հանձնարարականն առնչվում է բոլոր այն ձեռնարկություններին, որոնք իրենց հարկային պարտավորությունները ցույց չեն տվել: Աբրահամյանը նշել է, որ ֆինանսների նախարարին հանձնարարել է ստուգումներ անցկացն ել Ծառուկյանի ձեռնարկություններում:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարին ՀՀԿ քաղխորհրդի նիստում հայտարարել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեության վերաբերյալ շրջող բոլոր լուրերը ստուգելու մտադրության մասին: Բացի այդ, Ծառուկյանին հանել էր ԱԱԽ կազմից: