Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրացումն անխուսափելի է դարձնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը: Այդ մասին կառավարության նիստից հետո հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով հակամարտության գոտում վերջին զարգացումները:
ՀՀ փոխարտգործնախարարի խոսքով, Ադրբեջանը նմանվել է ահաբեկիչների՝ խախտելով միջազգային պարտավորությունները, սպանելով խաղաղ քաղաքացիներին և ոչնչացնելով մշակույթի հուշարձաները: ՙԱյսօր միջազգային հանրության համար Ադրբեջանը երկիրը է, որտեղ ոտնահարվում են միջազգային իրավունքի նորմերը՚,- նշել է Քոչարյանը:
Չնայած հակամարտության գոտում լարվածության աճին՝ փոխնախարարն ակտուալ չի համարում հակամարտության գոտում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առկայությունը: ՙՆերկայումս խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն չկա: Պետք է ապավինել սեփական ուժերին՚,- ամփոփել է Քոչարյանը: