ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է ադրբեջանական կողմի հայտարարությունն իբր հայկական ԶՈւ պատկանող անօդաչու թռչող սարքի ոչնչացման վերաբերյալ:
ՙՀասկանալի է, որ նման պարտություններից հետո, ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռքբերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի: Ես չեմ զարմանա, որ վաղը իրենք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն, կամ ասենք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կենդանի բռնեն՚,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ իբր հունվարի 29-ին` 14:00-ի մոտ, ադրբեջանական կողմն Աղդամի ուղղությամբ Հայաստանի զինված ուժերին պատկանող անօդաչու սարք է խոցել: