ԲՀԿ-ից հեռացել են Նոր Հաճնի եւ Բյուրեղավանի քաղաքապետեր Գագիկ Մաթևոսյանը և Հակոբ Բալասանյանը: Համապատասխան հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով ԲՀԿ վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը եւ կուսակցության վերակազմավորումը՝ ԲՀԿ Նոր Հաճնի տարածքային կառույցի նախագահ Գագիկ Մաթեւոսյանը /Նոր Հաճնի քաղաքապետ/ եւ Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը դադարեցնում են կուսակցական գործունեությունը: Վերջիններս կշարունակեն կատարել քաղաքապետի իրենց պարտականությունները»:
Մարտի 5-ին ԲՀԿ արտահերթ համագումարում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր ակտիվ քաղաքականությունից, կուսակցության ղեկավարի և ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոններից հեռանալու մասին: ԲՀԿ նախագահի պաշտոնում նրան փոխարինել է կուսակցության
խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարել է, թե ԲՀԿ այժ գործելու է
ընդդիմության ճամբարում: Նախօրեին կուսակցության շարքերը լքել են ԱԺ պատգամավոր,
նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Ավելի վաղ ԲՀԿ խմբակցությունից հեռացել էին ևս 7 պատգամավորներ: