Arminfo.info



 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2015 11:50

Ստեփանյան Դավիթ

Արմեն Մարտիրոսյան. Հայաստանի գլխավոր սպառնալիքը տնտեսության վիճակն է, այլ ոչ թե` Ադրբեջանը և Թուրքիան

Արմեն Մարտիրոսյան. Հայաստանի գլխավոր սպառնալիքը տնտեսության վիճակն է, այլ ոչ թե` Ադրբեջանը և Թուրքիան

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների նպատակների մասին հասարակությունում տարբեր կարծիքներ են ձևավորվել: Ինչպե՞ս հիշվեց ապրիլի 24-ն անձամբ Ձեզ համար:

 

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներն առաջին հերթին աչքի ընկան ակնհայտ կազմակերպվածությամբ, որով հայությունն այն անցկացրեց: Ակնհայտ դարձավ նաև, որ այսօր գոյություն ունի հայությանը համախմբող առնվազն մեկ շատ կարևոր հարց: Այդ համախմբվածությունը թերևս կարելի է համեմատել 1988 թ. ազգի համախմբվածության հետ: Կարծում եմ` Հայոց ցեղասպանության 100-ամյակի առնչությամբ Գերմանիայի, Ավստրիայի, Եվրախորհրդարանի և Վատիկանի արձագանքն ինքնաբերական բնույթ չէր կրում: Աշխարհը հոգնել է Թուրքիայի հարուցած խնդիրներից, և, կարծում եմ, եկել է դրանց կարգավորման ժամանակը:Առաջին հերթին խոսքը վերաբերում է Անկարայի դիրքորոշմանն իրաքցի և այլ քրդերի նկատմամբ, ԻԼԻՊ առնչությամբ, որին Թուրքիան քողարկված աջակցություն է ցուցաբերում: Իրաքյան երկրորդ ռազմարշավի ընթացքում Թուրքիայի չեզոքությունը ևս ակնհայտորեն ցույց տվեց Թուրքիայի և ՆԱՏՕ-ի գծով վերջինիս դաշնակիցների դիրքորոշումների տարբերությունը:

Այս առումով Իրաքի Քուրդիստանի ստեղծումը չպետք է զարմացնի, քանի որ նման անկախ պետության ստեղծման ճանապարհին խոչընդոտներ այսօր չկան:

 

Դուք սպասում եք Իրաքից դեպի Թուրքիա կենտրոնախույս միտումների տարածու՞մ:

 

Անշուշտ: Պարզ է, որ քրդերի անկախությունը միայն Իրաքի Քուրդիստանով չի սահմանափակվի, և այդ ձգտումն առնվազն դեպի Թուրքիա հյուսիսային ուղղություն կստանա: Այդպիսով, միտումներն ակնհայտ են, և Հայաստանը պետք է կողմնորոշվի այդ միտումների առնչությամբ իր գերակայությունների և դիրքորոշումների հարցում`հատապես հաշվի առնելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքակիրթ աշխարհի համար միշտ եղել և մնում է Թուրքիայի հավակնությունները սանձելու միջոց: Իսկ թե արդյոք Հայաստանը ռեպարացիաներ կստանա, կախված է պետության ճիշտ դիրքորումից և թե ինչպիսին կլինի այդ պետությունը: Հայաստանի հիմնական խնդիրն այս առումով Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության մեջ է: Հենց այդ համագործակցությունն է նախադրյալներ ստեղծում այդպես էլ չլուծված Հայոց հարցում Մոսկվայի`Հայաստանի համար վնասակար դիրքորոշման համար:

 

Ելնելով Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններից`տպավորություն է ստեղծվում, որ Երևանը դեռ չի կողմնորոշվել Անկարայի նկատմամբ պահանջների շրջանակի հարցում, մասնավորապես`արդյոք Թուրքիայի կողմից այդ փաստի ճանաչումը պետք է ուղեկցվի ռեպարացիաներով... 

 

Հայոց ցեղասպանության ճանաչումն, անշուշտ, կարևոր գործոն է: Ակնհայտ է նաև, որ Ցեղասպանության հետևանքների վերացման համար միայն ճանաչումը բավարար չէ: Ցեղասպանության ճանաչումից հետո անհրաժեշտ է դրա հետևանքների վերացում`ցեղասպանության զոհերի ժառանգների իրավունքների վերականգնման միջոցով: Չեմ կարող չնշել, որ մինչ օրս ոչ ոք անվավեր չի հայտարարել Սևրի պայմանագիրը, որում հստակ ամրագրված է Ցեղասպանության հետևանքով հայերի հայրենազրկման փաստը: Հատկանշական է Սևրի պայմանագրի բոլոր կետերի իրականացումը, Հայոց հարցը շոշափող կետից բացի: Այս առումով ռեպարացիաներն անխուսափելի են`ոչ միայն բարոյական, այլ նաև միջազգային-իրավական տեսակետից: Հայության պահանջները կլինեն տարածքային, գույքային և ֆինանսական: Անհրաժեշտ է նաև վերականգնել Արևմտյան Հայաստանի հայերի մշակութային ողջ ժառանգությունը:

 

Այդ ամենը շատ լավ է հնչում: Բայց ինչպիսի՞ն են այդ գործընթացների իրականացման իրական հեռանկարները:

 

Միանշանակ համոզված եմ, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բացառապես ժամանակի հարց է: Բնականաբար, դա հնարավոր կդառնա այդ փաստի միջազգային ճանաչման դեպքում, ինչի միտումներն այսօր ակնհայտ են: Այսօր արդեն մենք տեսնում ենք, որ թուրքական հասարակության լայն շրջանակները ևս սկսում են ճանաչել այդ փաստը: Եվ եթե մի քանի տարի առաջ թուրքերն ամբողջովին ժխտում էին Ցեղասպանության փաստը`այդ հարցում թույլ չտալով այլախոհության ցանկացած դրսևորում, այսօր թուրքական հասարակությունում միանգամայն այլ միտումներ են: Եվ ոչ միայն հասարակությունում, այլև` իշխանությունում:

 

Այսինքն`Ցեղասպանությունը ճանաչելու որոշում կընդունվի և կհասունանա թուրքական հասարակությունու՞մ:

 

Ոչ միայն: Ցեղասպանության ճանաչմանը կհանգեցնի մշտապես ուժեղացող միջազգային ճնշումը, ինչն իր հերթին կմեծացնի ներսից Թուրքիայի իշխանությունների վրա ճնշումը: Կարծում եմ`այդ գործընթացները փոխկապակցված են:

 

Արդյո՞ք  այսօր Հայաստանը ռեսուրսներ և հնարավորություններ ունի`Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը և առավել ևս գործած հանցագործության համար ռեպարացիաների հասնելու համար:

 

Այսօրվա Հայաստանը, ցավոք, չունի: Հայաստանի խնդիրների լուծման հարցում հայության համախմբվածությունը միայն ամուր հիմք կստեղծի`հասնելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը և այդ հանցագործության համար ռեպարացիաներին: Ցավոք, վերջին տարիներին Հայաստանում դիտվող գործընթացների շարունակման դեպքում մենք չենք կարող դիմակայել նոր ռիսկերին և մարտահրավերներին:

 

Ապրիլի 24-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը դիմել էր Թուրքիային`Հայոց ցեղասպանության համար ռեպարացիաների պահանջով: Արդեն ապրիլի 26-ին ՙԻսլամական պետության՚ գրոհայինների կողմից ռմբակոծությունների հետևանքով պայթեցվեց Հալեպի Քառասնից Մանկաց եկեղեցին, ինչը հերթական անգամ հաստատեց ահաբեկիչների կապը Թուրքիայի հետ, ցույց տվեց, որ հայության պահանջներն այնքան էլ անվտանգ չեն մեզ համար...

 

Հալեպի Քառասնից Մանկաց եկեղեցու պայթեցման և Թուրքիայի միջև կապն ակնհայտ է:

Մենք պետք է հասկանանք, որ ցանկացած պայքարում կա ռիսկ, և հայկական եկեղեցու պայթեցումը հաստատեց դա: Այդ ռիսկերը նվազագույնի հասցնելու համար մեզ անհրաժեշտ է մեկ ընդհանուր գործով ապրող համախմբված հասարակություն, ազգ: Բնական է, որ Հայաստանի սահմաններից դուրս եկեղեցու պաշտպանության համար դա բավարար չէ: Սակայն, գոյություն ունեցող ռիսկերին արժանի պատասխան տալու համար լեգիտիմ իշխանությանը վստահող հասարակության առկայությունն անհրաժեշտություն է:

90-ական թթ. Հայաստանին հաջողվեց հաղթել պատերազմում`առավելապես լեգիտիմ իշխանության, այդ իշխանությանը վստահող հասարակության առկայության շնորհիվ: Այսօր նման համախմբվածություն չկա նույնիսկ Ադրբեջանի նոր ագրեսիայի իրականացման սպառնալիքի պարագայում: Եվ դրա պատճառը Հայաստանում լեգիտիմ իշխանության բացակայությունն է: Այնուամենայնիվ, վստահ եմ, որ նույնիսկ նման պայմաններում մենք ինքնապաշտպանության և հնարավոր ագրեսիային արժանի պատասխանի համար անհրաժեշտ հնարավորություններ ունենք:

 

Թվում է, թե Հայաստանի գլխավոր սպառնալիքը տնտեսության վիճակն է, այլ ոչ թե Ադրբեջանը և նույնիսկ Թուրքիան...

 

Անշուշտ: Հայաստանի գլխավոր սպառնալիքները սոցիալ-տնտեսական վիճակը, քաղաքացիների մոտ պաշտպանվածության և արդարության զգացումի բացակայությունը, ապագայի նկատմամբ հույսի բացակայությունը, վակուումում գտնվող քաղաքական դաշտի անմրցունակությունն են, այլ ոչ թե Ադրբեջանը և Թուրքիան:

Եվ հաշվի առնելով, որ իրավիճակը շտկելու համար պայմաններ առայժմ չկան`թվարկված խնդիրները շարունակում են Հայաստանի համար մեկ խնդիրը մնալ: Վստահ եմ, որ   պետությունից քաղաքացու հեռացումը, ապասոցիալացումը, անշուշտ, հանգեցնում են արտաքին սպառնալիքներին պետության դիմադրման ռեսուրսների թուլացմանը:

 

Մենք`շարքային քաղաքացիներս, տեսնում ենք այդ իրավիճակի պատճառները և նույնիսկ դրա շտկման ուղիները: Իշխանությունը դրանք չի՞ տեսնում`շարունակելով կտրել ձեռքը, որն իրեն կերակրում է:

 

Ձեր հարցի տրամաբանությունը ճիշտ է, երբ իշխանությունը սեփականատիրոջ զգացում ունի երկրի նկատմամբ: Սակայն, այն չի գործում`պայմաններում, երբ իշխանությունը երկիրն ընկալում է բացառապես որպես սեզոնային աշխատանք, արագ հարստացման և հետագա փախուստի օբյեկտ: Եթե իշխանությունը երկրի պատասխանատու սեփականատեր զգար, իրադարձությունները կզարգանային միանգամայն այլ ուղղությամբ: Բայց Հայաստանն այսօր վերածվել է երկրի, որտեղ բանտարկում են նրանց, ովքեր այն ստեղծել են`Ղարաբաղյան պատերազմի հերոսներին: Եվ այս պայմաններում պետական գերատեսչությունները բյուջետային միջոցներով ձեռք են բերում թանկարժեք ավտոմեքենաներ, մինչդեռ այդ գումարով կարելի է արժանապատիվ կյանք ապահովել 90-ական թթ. սկզբին զոհված տասնյակ, հարյուրավոր ընտանիքների: Այլ կերպ ասած`իշխանությունը շատ լավ գիտակցում է իրավիճակը, բայց ոչ միայն չի ցանկանում շտկել այն, այլ էլ ավելի է խորացնում, օրինակ, սեփական շահերով պայմանավորված` փոքր և միջին բիզնեսի վրա ճնշում գործադրելով: Եվ նման իշխանությունից պատասխանատվության զգացում ակնկալել չենք կարող:

 

Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում բնակչության շնչին բաժին ընկնող ոստիկանների քանակով: Ձեր կարծիքով, ինչի՞ մասին է վկայում այդ տագնապալի միտումը: 

 

Հասարակության աչքում Հայաստանի իշխանությունների վստահության զրոյական մակարդակի: Հասարկությունը որևէ առնչություն չունի նրանց հետ, ովքեր իրենց իշխանություն են կոչում: Հասարակությունն այդ մարդկանց օգտին չի քվեարկել ընտրություններում`նույնիսկ վարչական ռեսուրսի ճնշման ներքո: Այդ պատճառով նման կասկածելի որակի իշխանությունը կարող է բացառապես ոստիկանների մահակների վրա հենվել: Իշխանությունն այսօր իր բոլոր խնդիրները լուծում է միայն ոստիկանական մահաների միջոցով:

 

Եվ, այնուամենայնիվ, իշխանությունների ինչի՞ն է պետք մահակների նման քանակությունը:

 

Մահակների նման քանակության իշխանությունների պահանջն առաջին հերթին բացատրվում է այն բանով, որ այդպիսով իշխանությունը ձգտում է հնազանդեցնել Ղարաբաղյան պատերազմի վետերաններին`մարդկանց, ովքեր նույնիսկ կրակոցներից չեն վախենում, վայելում են հասարակության անվերապահ հարգանքը: Վերջին տարիներին վետերաններն են միակ խոչընդոտը մնացել իշխանությունների կամայականությունների ճանապարհին: Հայաստանը ոստիկանական պետություն վերածելու քաղաքականության գլխավոր թիրախն այնպիսի մարդիկ են, ինչպես`Ժիրայր Սեֆիլյանը, Վոլոդյա Ավետիսյանը, Շանթ Հարությունյանը: Այնպես որ`Հայաստանը բացարձակ առաջատար է աշխարհում իրավակարգի պահապանների քանակով, և դա նույնիսկ ծիծաղելի չէ: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով