Իրավիճակի
սրումը ղարաբաղյան հակամարտության գոտում կշարունակվի: Մարտի 31-ին մամուլի
ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ
Մինասյանը:
Նրա
ասելով, Բաքուն շարունակում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն օգտագործել որպես
Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդեցության և Հայաստանի ու միջազգային
հանրության նկատմամհբ ճնշման գործիք:
Փորձագետը
փաստել է, որ նման վարքագծով Ադրբեջանը նաև անտեսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` այնպիսի
գործողություններից և հայտարարություններից ձեռնպահ մնալու կոչերը, որոնք կարող են
վնասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային
գործընթացին:
Քաղաքագետն
ընդսմին համոզված է, որ Ադրբեջանը կշարունակի իրավիճակի սրումը մինչև ապրիլի 24-ը:
Մինասյանը նաև կարծում է, որ Բաքուն հաշվի չի առնում այն փաստը, որ հայկական
կողմը, որպես պատասխան քայլ, կարող է նրանց անակնկալներ մատուցել առաջիկա ամռանը,
երբ նրանց մոտ ընթանան Եվրոպական օլիմպիական խաղեր: