Խորհրդարանական մեծամասնությունը փետրվարի 25-ի նիստում մերժել է Հայաստանում պետական կառավարման ճգնաժամի վերաբերյալ ըննդիմության հայտարարության նախագիծը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի կողմից կազմված հայտարարության նախագիծը մերժվել է 67 ՙդեմ՚, 16 ՙկողմ՚ և 7 ՙձեռնպահ՚ ձայնով:
Նախագծի քննարկումը տեղի է ունեցել փետրվարի 23 – 24-ը, և այն ներկայացրել է միայն Լևոն Զուրաբյանը: Նախագծի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության կազմում բոյկոտում է քառօրյա նիստն այս շաբաթ: