Սահմանադրական բարեփոխումների գծով հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Այս մասին է ասված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հոկտեմբերի 8-ին ստորագրված հրամանագրում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության աղբյուրների, հանրաքվեի շտաբը կգլխավորի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով այդ ժամանակահատվածում կլինի արձակուրդի մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին ՀՀ խորհրդարանը 104 «կողմ» ձայնով ընդունեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը: