2015թ. հունիսի 1-ից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում սկսելու են գործել «Ինտերնետ-բանկինգ» հեռակա բանկային սպասարկման նոր սակագները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, նոր սակագները գործելու են իրավաբանական և ֆիզիկական անձանց համար:
Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում «Ինտերնետ-բանկինգ» ծառայությունը գործում է 2009 թվականի նոյեմբերից: Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին ստուգել իր բանկային հաշիվների ընթացիկ մնացորդները, հաշվի քաղվածքները, վարկային և ավանդային պայմանագրերը, վարկերի մարման ժամանակացույցերը, ինչպես նաև կատարել դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ, վարկի մարումներ և ավանդային գումարների համալրումներ:
Նշենք, որ 2007 թվականի նոյեմբերին «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն ձեռք բերեց հայկական Առեկսիմբանկի բաժնետոմսերի 80%-ը, որը հիմնադրվել էր 1998 թվականին: 2008 թվականի հունիսին Գազպրոմբանկի մասնաբաժինը հասավ 94.15%-ի, իսկ 2008 թվականի սեպտեմբերին Գազպրոմբանկը Ռայֆֆայզենբանկից գնեց մնացած 5.85%-ը, դառնալով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ միակ սեփականատերը: