Այսուհետ, ձևակերպելով ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող առևտրային կետերում, բանկի հաճախորդներին կընձեռնվի հնարավորություն ապառիկ վարկի ամբողջական մարումից հետո ստանալ վարկի մայր գումարի մինչև 20%-ի չափով գումար:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, միանալով «Սուպերդրույք» ծառայությանը և բարեխղճորեն սպասարկելով ապարիկ վարկը առնվազն 6 ամսվա ընթացքում, վարկառուն, ապառիկ վարկի ամբողջական մարումից հետո, կստանա տրամադրված վարկի մայր գումարի մինչև 20% չափով պարգևավճար:
Ապառիկի տրամադրման մասին որոշումը, ինչպես նաև ձևակերպումը կատարվում են հաշված րոպեների ընթացքում:
Ապառիկ վարկ կարող են ստանալ 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձիք, և վարկի մարման պահին վարկառուի տարիքը պետք է չգերազանցի 65 տարին:
«Սուպերդրույք» ծառայության շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկն արդեն վերադարձրել է 3 հազ. ավելի վարկառուների իրենց վճարված գումարներից մոտ 10 մլն դրամ:
«Սուպերդրույք» ծառայության մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով, այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ պաշտոնական կայք՝ http://vtb.am/retail/akcii/superstavka/index.php :
ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի» 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով, վարկային պորտֆելի գծով ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատար եռյակում է, ապահովելով 198 մլրդ դրամից ավելի ծավալ (բանկի ակտիվների շուրջ 63%), որոնց գրեթե 40% բաժին է ընկնում մանրածախ վարկավորմանը: Սպառողական վարկերի գծով նույնպես բանկն առաջատար եռյակում է` 62.6 մլրդ դրամ ծավալով, որոնց բաժինը մանրածախ վարկերի պորտֆելում գերազանցում է 79%-ը: 2015 թվականին բանկը դանդաղեցրել է սպառողական վարկավորման դինամիկան` 12,4% աճից մինչև 11,3% անկում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: