Arminfo.info



 Շաբաթ, 6 Հունիսի 2015 07:18

Մկրտչյան Էմանուիլ

Թիմուր Սուլեյմենով. Ինտեգրման շատ հարցեր բախվում են իրավական կիրառման անբավարար պրակտիկային

Թիմուր Սուլեյմենով. Ինտեգրման շատ հարցեր բախվում են իրավական կիրառման անբավարար պրակտիկային

 

 Մայիսի կեսերին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ հարկային և մաքսային մարմինների մասնակցությամբ խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) ինտեգրման գործընթացների և ընթացակարգերի կարգավորմանը և կատարելագործմանը վերաբերվող հարցեր: Խորհրդակցությանը ներկա էր նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական և ֆինանսական քաղաքականության Կոլեգիայի անդամ (Նախարար) Թիմուր Մուրատի Սուլեյմենովը: Հանդիպումից հետո ԱրմԻնֆո գործակալության տնօրեն-թղթակից Էմանուիլ Մկրտչյանն ինտեգրման արդիական հարցերին վերաբերվող զրույց ունեցավ Նախարարի հետ:

 

Պրն.Սուլեյմենով, այժմ մենք այստեդ, Հայաստանում ենք և զրուցում ենք, թե ո՞ր հարցերն են ամենակարևորը մեր երկրի համար՝ ինտեգրման ճանապարհին: Չէ՞ որ երկիրը ֆորմալ առումով արդեն պատրաստ է դառնալ Միության անդամ, բայց, իրականում, ինչպես գիտեք, դեռևս կան բազմաթիվ չյուծված պրոբլեմներ:

 

Մենք հենց դրանով էլ զբաղվում էինք: Բնական է, Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագիրը լայն փաստաթուղթ է, կազմված ավելի քան 1000 էջից, դրան էլ գումարած հսկայական պայմանագրային բազան, որը կազմված է բազմաթիվ պայմանագրերից, համաձայնագրերից և լուծումներից: Հետևաբար, հեշտ չէ միաժամանակ մշակել և ազգային օրենսդրության հետ համաձայնեցնել այդ հսկայական իրավական ինֆորմացիան, իրավական բազան, մանավանդ իրավական  կիրառման առումով: Եվ մեր այսօրվա խորհրդակցությունը, և Հայաստան կատարած այցը, նվիրված է այդ պրոբլեմների լուծմանը և վերլուծությանը, թե ինչպես կարող են այս կամ այն դրույթները, որոնք պարտադիր են Միության բոլոր անդամ-երկրների համար, կիրառվել Հայաստանի օրենսդրությունում:

 

Մենք վերլուծեցինք հարկային օրենսդրությունը, ԱԱՀ մասին օրենքը, ակցիզների մասին օրենքը, ԱԱՀ և ակցիզների հաշվարկման յուրահատկությունները ԵԱՏՄ-ից եկող տրանսակցիաների պայմաններում, գործընկերների հետ խոսեցինք  իրավական փաստաթղերի՝ ոչ թե անհամապատասխանությունների, այլ մեկնաբանությունների մասին, որոնցում անհրաժեշտ է կատարել որոշակի ճշգրտումներ և որոնցում անհրաժեշտ է փոխել իրավական կիրառության պրակտիկան: Համաձայնվեք, որ այսօր Հայաստանն ընթանում է բոլորովին նոր ուղիով, քանի որ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը երկրում գործում էր ԱԱՀ գանձման այլ համակարգ: Այժմ այդ համակարգն էապես փոխվել է: Դրա համար էլ մեր հայ գործընկերներն ունեին բազմաթիվ հարցեր, ինչպես նաև բազմաթիվ էին նաև մեր կողմից նրանց ուղղված հարցերը: Մենք քննարկեցինք ԱԱՀ գծով հարկային և ակցիզային բազայի սահմանման հարցերը Միության երկրներից ապրանքներ ներմուծելու դեպքում: Խոսեցինք ապրանքներ ներմուծելիս հայտարարագիրը լրացնելու յուրահատկությունների մասին, հարկային մարմինների տեղեկատվական համակարգերի համագործակցության մասին:  Այդ հարցում նշեցինք համատեղությունների արդյունավետությունը, որպեսզի ինֆորմացիան տեղ հասնի առավելագույնս ավտոմատացված ռեժիմով: Մշակումների նպատակով մի քանի հարց առանձնացրեցինք և դրանք կքննարկենք ոչ միայն Հանձնաժողով-Հայաստան երկկողմ ձևաչափով, այլ նաև հնգակողմ ձևաչափով, այսինքն, դրանք լրջորեն կքննարկենք ԵՏՀ-ին կից հարկերի գծով Խորհրդատվական կոմիտեում, ԵԱՏՄ անդամ-երկրների բոլոր գործընկերների ներկայությամբ: Այսպես, մենք պետք է մշակենք ընդհանուր լուծումներ և հաղորդենք դրանք բոլոր երկրներին, որպեսզի այս կամ հարցերը գործընկեր բոլոր երկրների հարկային մարմինների կողմից ստանան հուսալի իրավական կիրառություն:

 

Այո, ԱԱՀ գանձման հարցը յուրօրինակ իրավական կազուս հանդիսացավ գործարարների հանրության համար: Գործարարներն այժմ ստիպված են վճարել ԱԱՀ, մինչդեռ հունվարի 1-ից այն, փաստորեն, չպետք է լիներ: Ռուսաստանում հայաստանյան արտահանողներից մինչև օրս գանձվում է 18% ԱԱՀ: Ինչո՞ւ, և ի՞նչ անել:

 

Դա, ավելի շուտ, ոչ թե իրավաբանական, այլ տնտեսական կազուս է, երբ ԱԱՀ զրոյական դրույքի կիրառման իրավունք ունենալով, ռուսաստանյան հարկային մարմինները կիրառում են ԱԱՀ-ի 18% դրույք: Ինչո՞ւ են կրառում, հարց եք տալիս, որովհետև վախենում են, քանի որ դրա չկիրառման ընթացակարգը կախված է արտաքին տնտեսական գործունեության կոնտրագենտի կողմից զրոյական դրույքը հաստատելուց, այսինքն, այն անձից, որին արտահողները վաճառել են ապրանքը: Եթե կոնտրագենտը հաստատում է, որ արդեն վճարել է ԱԱՀ-ն, լրացրել է համապատասխան հայտարարագիրը և այն ներկայացրել հարկային ծառայությանը, որն ընդունվել է, ապա գործում է զրոյական դրույքը: Այսինքն, ինչպես տեսնում եք, հարկավոր է անցնել մի շարք ընթացակարգերով, որպեսզի  արտահանողի զրոյական դրույքը հաստատվի:

 

Ինչպես ես եմ հասկանում, բախվում են բազմաթիվ, խճճված բյուրոկրատական ընթացակագերի, իսկ այդ գումարները գործարարներին չե՞ն վերադարձվում:

 

Ոչ, չեն վերադարձվի, քանի որ Ռուսաստանում առայժմ ԱԱՀ կազմում է 18%՝ եթե չկա կոնտրագենտի հաստատումը, իսկ Հայաստանում այն կազմում է 20%: Այստեղ բանը բոլորովին էլ չի կայանում նրանում, թե ով ում և ինչքան պետք է վերադարձնի, հարցն այստեղ այլ բնույթի է: Այսօրվա մեր խնդիրը – արտահանող և ներմուծող գործարարներին այդ գլխացավանքից ազատելն է: Եվ մենք եկանք մի ընդհանուր կարծիքի ու եզրակացության, որ, հաշվի առնելով Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների միջև ընդհանուր սահմանների բացակայությունը և այն, որ մաքսային տրանզիտային հայտարարագիրը դեպի Հայաստան ապրանքներ ներմուծելիս կամ արտահանելիս ցանկացած պարագայում լրացվում է, հետևաբար, մենք պետք է այդ համակարգը թեթևացնենք: Այսինքն, այդ ապրանքների արտահանման փաստը կարող է հաստատվել նաև ոչ թե կոնտրագենտի, այլ մաքսային մարմինների միջոցով, որոնք ցանկացած պարագայում կանգնած են Վրաստանի հետ սահմանի վրա: Այդ ուղղությամբ պայմանավորվեցինք աշխատել, հայ գործընկերներին խնդրեցինք ներկայացնել իրենց առաջարկները, և հարկերի գծով առաջիկա  Խորհրդատվական կոմիտեում մաքսայինների հետ միասին դրանք քննարկել: Հուսով եմ, որ եթե հաջողվի հաշվի առնել Հայաստանի հետ կապված առանձնահատկությունները, ապա այդ առաջարկները կարող ենք որպես լրացում ընդգրկել հարկերի գծով ընդհանուր արձանագրությանը: Բայց այդ գորընթացն այդքան արագ տեղի չի ունենա, հետևաբար, չէի ցանկանա հուսադրել գործարարներին: Դա պայմանագրի փոփոխության հարց է, որը բավական ժամանակ է պահանջում:

 

ԱԱՀ գծով պարզ է, իսկ ակցիզների՞ գծով:

 

Մեզ մոտ ընթանում է մի գործընթաց, որն ուղղված է ալկոհոլի և ծխախոտի ակցիզների ներդաշնակացմանը, որտեղ մեր երկրները ԵԱՏՄ մասին Պայմանագրի շրջանակներում ունեն որոշակի պարտավորություններ: Բանը նրանում է, որ ավելի զգայուն ապրանքների համար, որոնց գինը հաճախ սահմանվում է ակցիզների մակարդակով, մենք կձգտենք ակցիզների դրույքների ներդաշնակացմանը: Հասկանալի է, որ այդ գործընթացը նույնպես չի կարող արագ ընթանալ, մենք դրա լուծումը կանենք աստիճանաբար, սահուն ձևով, բայց, այնուամենայնիվ, այնպես, որպեսզի մրցակցային իրավիճակն ապրանքային ընդհանուր շուկաներում լինի ճշմարիտ ու արդարացի, ինչն ընդունում են բոլոր երկրները, որ հարցը պետք է լուծվի: Այդ աշխատանքը մենք անում ենք, արդեն համաձայնագրեր ենք մշակել ծխախոտի և ալկոհոլի ակցիզների գծով հարկային քաղաքականության վարման սկզբունքների մասին: Մայիսի 29-ին Բուրաբայում (Ղազախստան) տեղի ունեցավ ԵԱՏՄ վարչապետների մակարդակով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որտեղ այդ հարցը նույնպես բարձրացվեց: Արդյունքում, մենք հայեցակարգային հավանություն ստացանք, որպեսզի մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ն այդ երկու ուղղություններով համաձայնագրերի աշխատանքները լինեն ավարտված, հաշվի առնելով, իհարկե, Միության նոր անդամների – Հայաստանի և Ղրղզստանի տնտեսական զարգացման առանձնահատկությունները: Այդ փաստաթղթերը կորոշեն հաջորդ 5 տարիներին ակցիզային դրույքների շարժի զարգացումն ու դինամիկան բոլոր երկրներում, որպեսզի բոլորս էլ գնվենք մեկ ընդհանուր միջակայքում:

 

Այսինքն, միասնական ակցիզային դրույքներ չե՞ն լինի, այլ կլինի միջակա՞յք:

 

Այո, կլինի միջակայք: Այսինքն, կարելի է բարձրանալ կամ իջնել, բայց՝ ոչ մի քանի անգամ:

 

Եթե խոսենք այն մասին, թե ինչ պրոբլեմների են բախվում գործարարներն այսօր, ապա դա, անկասկած, այսպես կոչված, «զուգահեռ» ներմուծումն է: Վերջերս ներկա էի հայ արտահանող-արտադրողների մասնակցությամբ այդ թեմայով խորհրդակցությանը: Եթե ազնիվ խոսենք, ապա նրանք խառնաշփոթ վիճակում են: Ինչպե՞ս է դա լուծվում: Համենայն դեպս, այն ժամանակ այդ խորհրդակցությունն ավարտվեց նրանով, որ պաշտոնյաներն այդպես էլ չկարողացան պատասխանել գործարար հանրության կողմից արված բազմաթիվ հարցադրումներին:

 

Դա շատ բարդ պրոբլեմ է: Մեր պայմանագրում ամրագրված է իրավունքների սպառման տարածաշրջանային սկզբունքը, որի էությունը կայանում է նրանում, որ ապրանքի իրավատերը, եթե նա ներկա է քո տարածքում և այնտեղի պատենդային գերատեսչությունում գրանցել է տվյալ ապրանքանշանը, ապա նա օժտվում է իր ապրանքանիշի պաշտպանության իրավունքով: Հետևաբար, նրա հետ կապ չունեցող ներմուծողը, որը նունպես ներմուծում է նույն ապրանքանիշով ապրանք, արդեն առանց իրավատիրոջ համաձայնության չի կարող ներմուծել: Սրանում է կայանում իրավունքների սպառման տարածաշրջանային սկզբունքը, ինչը տարածվում է ողջ Միության վրա:

 

Իսկ Հայաստանում մինչ այդ կիրառվում էր իրավունքների սպառման միջազգային սկզբունքը, երբ իրավատիրոջ համաձայնությունն ստանալը պարտադիր չէ: Այսինքն, մեկ անգամ ապրանքը դնելով ազատ շրջանառության մեջ, դու կորցնում ես պաշտպանելու իրավունքը, անկախ սահմաններից: Իրավունքների սպառման տարածաշրջանային սկզբունքը պետք է, ու կարևոր է, նրա համար, որպեսզի պաշտպանի ներդրողներին և ստեղծվի ներդրումային ավելի գրավիչ մթնոլորտ, հատկապես գիտածավալ և տեխնոլոգիական ոլորտներում, այնտեղ, որտեղ բարձր է մտավոր սեփականության դերը: Հասկանալի է, որ կան ավելի հասարակ ապրանքներ, որոնք այդ պաշտպանության կարիքն այդքան չունեն, և որպեսզի այդ տարբեր տրենդները համատեղվեն, մենք ստեղծեցինք ընդհանուր Աշխատանքային խումբ, որն առաջարկություններ կմշակի մտավոր սեփականության օբյեկտների վրա իրավունքների սպառման տարածաշրջանային սկզբունքը կիրառելու ուղղությամբ, և որի մեջ ընդգրկված են՝ այդ թվում նաև Ղրղզստանի ներկայացուցիչները, գտնվելով ԵԱՏՄ-ին միանալու գործընթացում: Խումբը ես եմ գլխավորում: Այժմ առաջարկներ են պատրաստվում մեր կառավարությունների համար: Մենք մշակել ենք հայցակարգը, որի համաձայն Միությունում պահպանվում է իրավունքների սպառման տարածաշրջանային սկզբունքը, բայց ապրանքների որոշակի խմբերի համար վերապահումների հնարավորությունով: Այսինքն ենթադրվում է, որ յուրաքանչյուր պրոբլեմային խմբի գծով կատարվում է վերլուծություն, առաջին հերթին, հակամենաշնորհային մարմինների, ինչպես նաև արդյունաբերության և էկոնոմիկայի նախարարությունների կողմից, և եթե նրանք տեսնում են, որ այս կամ այն իրավիճակն այս կամ այն շուկայում մրցունակ չի և տեղի է ունենում շուկայում ունեցած գերակշիռ դիրքի չարչաշահում, և քանի որ ապրանքանիշը պաշտպանված է, հետևաբար առաջարկ է արվում Հանձնաժովի Խորհրդին կամ էլ Միջկառավարական խորհրդին, որպեսզի այդ ապրանքային խումբը դուրս բերվի իրավական պաշտպանվածությունից: Որից հետո դրա համար արդեն սկսում են գործել իրավունքների սպառման միջազգային սկզբունքները:

 

Այսինքն, իրավատիրոջ հետ հարցը համաձայնեցնելն արդեն անհրաժեշտություն չի՞ դառնում: Եվ ապրանքներն ստանում են շուկայի ազատ մո՞ւտք:

 

Միանշանակ, եթե, իհարկե, կրկնեմ, ապացուցվի ապրանքների այդ խմբում տնտեսական իրավիճակի, մրցակցային իրավիճակի, սոցիալական (գնային) իրավիճակի անառողջ լինելու փաստը: Այդ դեպքում այդ ապրանքը երկու տարով կհանվի շուկայից, մինչև իրավիճակը շուկայում չկայունանա և մրցակցային մթնոլորտը չմոտենա արդարացի լինելուն: Մենք վերլուծել ենք Առևտրի Համաշխարհային Կազմակերպության նորմատիվային բազան, այլ փաստաթղթեր ևս, գալով եզրակացության, որ նման հիբրիդային սկզբունքը չի հակասում միջազգային պարտավորություններին: Այսօր իրավունքների սպառման միջազգային սկզբունքին անցնելու պատրաստ չեն ոչ Ղազախստանը, ոչ Բելառուսը, ոչ էլ Ռուսաստանը: Միևնույն ժամանակ, զուտ տարածաշրջանային սկզբունքն այնքան էլ ձեռնտու չէ Հայաստանին ու Ղրղզստանին: Հետևաբար, իմ կարծիքով, այստեղ կարելի է հետևել խառը սկզբունքին:

 

Հայտնի է, որ յուրաքանչյուր երկիր Միությանն անդակակցվել է մաքսային ընդհանուր ռեժիմի բացառությունների իր ցանկով: Համենայն դեպս, 800 անուն ապրանքների իր ցանկը ներկայացնելու համար Հայաստանն ուներ բավականին լուրջ պատճառներ, ներքին շուկան պաշտպանելու համար՝ գոնե առաջին տարիներին: Ասացեք, խնդրեմ, այդ բացառություններն իրենց արդարացնո՞ւմ են, գործընկերների միջև չկա՞ն  տարաձայնություններ և դժգոհություններ:

 

Այդ հարցը պետք է ուղղել ոչ թե մեզ, ոչ թե ԵՏՀ-ին, այլ կառավարություններին: Գործընկեր-երկրների կողմից Հայաստանին ուղղված պրետենզիաներ, Հայաստանի վերցրած բացառությունների մասով, չունենք: ԵՏՀ-ի միջոցով նման դժգոհություններ չեն եղել: Ոչ մեկը Հայաստանին չի դիմել նման հարոցով, թե այս կամ այն ապրանքներն ինչ-որ մեկին խանգարում են կամ աղավաղում շուկայում տիրող իրավիճակը:

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵՏՀ նկատմամբ ունի պրետենզիաներ: Նա դրանք մի քանի անգամ հնչեցրել է, կապված, այսպես կոչված, «մաքսային պատերազմի» հետ: Նախագահը Հանձնաժողովին մեղադրեց անգործության մեջ, որ Հանձնաժողովը, որպես վերկառավարական կառույց, հաճախ աչքերը փակում է այն երևույթների վրա, որոնք տեղի են ունենում բելառուսական ապրանքների հետ՝ Ռուսաստանի հետ սահմանի վրա:

 

Դժվար է մեկնաբանել պետության ղեկավարի կարծիքը: Հանձնաժողովը պայմանագրի համաձայն գործում է այն ոլորտներում և այն տեխնոլոգիաների շրջանակներում, որոնք տրամադրվել են անդամ-երկրների կողմից: Լիազորությունները Հանձնաժողովին, ինչպես գիտեք, տրամադրվում են պայմանագրի կնքման միջոցով, որը պետք է վավերացնեն կողմերը: Եվ հենց կողմերն էլ պետք է գան համաձայնության, որպեսզի, օրինակ, տեխնիկական կանոնակարգի հարցերը, որոնք գտնվում են ազգային իրավասության ներքո, այժմ ընդունվեն ոչ թե յուրաքանչյուրի կողմից առանձին-առանձին, այլ ԵՏՀ կողմից: Եվ եթե այդ որոշումը չկա, ապա Հանձնաժողովն այդ առումով չի կարող ունենալ որևէ կարգավորիչ ֆունկցիաներ: Իհարկե, Հանձնաժողովը կարող է իրականացնել իրավիճակի մոնիտորինգ, բայց դիրեկտիվային որոշումներ չի կարող ընդունել, իրավունք չունի դուրս գալ իր լիազորություններից և իրավասություններից:Իսկ մեր լիազորությունների սահմաններում մենք, հավատեցեք, շատ ակտիվ ենք, և եթե կողմերի միջև առաջանում են դժգոհություններ, ապա արձագանքում ենք բավականին օպերատիվորեն:

 

Տեխնիկական կանոնակարգն մի առանձին և լուրջ պրոբլեմ է: Հայ արտահանողներին այն անհանգստացնում է միասնական ստանդարտների մշակման տեսանկյունից, որ կարող են հաշվի չառնվել ազգային առանձնահատկությունները: Ճիշտն ասած, Հայաստանում ստանդարտացման ոլորտն անկախության տարիներին ամբողջովին փլուզվեց, ազգային ստանդարտների համակարգը չի աշխատում, համարվում է, որ այն իրեն սպառել է: Իսկ գործընկեր-երկրներում, հակառակը, պետական ստանդարտները գործում էին ու զարգանում: Այսօր Հայաստանում նոր մարմիններ և ստանդարտների համակարգ ստեղծելը բավականին թանկ արժե: Որոշ փորձագետներ գտնում են, որ դա անհրաժեշտ է անել, մյուսները՝ որ լիովին բավական է միայն ԵԱՏՄ շրջանակներում ունենալ ստանդարտացման միասնական համակարգ: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:

 

«Մենք ունենք միասնական տեխնիկական կանոնակարգեր, դրանք ընդունվում են համատեղ ու տարածվում բոլորին: Այսինքն, այն ստանդարտները, որոնք գործում են Ռուսաստանում և Ղազախստանում, կգործեն Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում, և հակառակը: Հետևաբար, տեխնիկական կանոնակարգը մեզ մոտ ընդհանուր է, մշակվում է համատեղ և ընդունվում Հանձնաժողովի Խորհրդի կողմից: Ինչ վերաբերվում է նոր ստանդարտներին, ապա մենք ունենք դրանց ցանկը, որը մշակվում է որևէ կողմի նախաձեռնությամբ: Այսպես, եթե տեխնիկական կանոնակարգն ընդունվել է, ապա դրա համար պետք է մշակվի, օրինակ, 200 ստանդարտ: Ռուսաստանն իր վրա է վերցրել 100 ստանդարտ մշակելու բեռը, Ղազախստանը – 50, Բելառուսը – 30, Հայաստանը – 10 ստանդարտ մշակելու բեռը: Այսինքն, ստանդարտները կողմերը մշակում են առանձին-առանձին, բայց հետո դրանք ընդունվում են համատեղ: Այդ առումով ստանդարատացումը, ինչի մասին նշում էիք, Հայաստանի, ինչպես նաև Միության մյուս անդամների համար ապահովված է, և այդ ստանդարտները կգործեն Միության ողջ տարածքում:

 

Այսինքն, այդ ոլորտը վերականգնելու և լուրջ ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու ոչ մի անհրաժեշտություն չկա՞:

 

Ոչ: Ոչ այնպես, որ հենց հիմա ստեղծենք ստանդարտների Կոմիտե, որը պետք է մշակի զուտ ազգային կանոնակարգ և ստանդարտներ: Ոչ, նման անհրաժեշտություն, պարզապես, չկա, քանի որ ստանդարտները կլինեն ընդհանուր:

 

Եկեք խոսենք աշխատանքի շուկայի մասին: Թեման արդիական է, նկատի ունենալով մեր հայրենակիցների միգրացիոն ակտիվությունը: Արդյո՞ք այստեղ, իրոք,  ամեն ինչ հարթ է:

 

Պրոբլեմներ կան, դեռ ոչ բոլոր որոշումներն են կատարվում: Այսինքն, ԵԱՏՄ Պայմանագրի տեսանկյունից գտնում եմ, որ մեծ հաջողությունների ենք հասել, հատկապես ֆորմալ իրավաբանական պարտավորություններ մեզ վրա վերցնելու առումով: Բայց այդ պարտավորությունները պրակտիկայում իրականացնելու տեսանկյունից – իհարկե, կան պրոբլեմներ: Մինչև հիմա Ռուսաստան կամ Ղազախստան մտնելիս ԵԱՏՄ երկրների քաղաքացիները պարտավոր են լրացնել միգրացիոն քարտը: Մենք աշխատում ենք միգրացիոն ծառայությունների, սահմանապահների հետ, որպեսզի լուծվի այդ հարցը, ինչպես պահանջում է ԵԱՏՄ մասին Պայմանագիրը: Կան նաև սոցիալական ապահովության հետ կապված հարցեր: Մեր հանձնաժողովին էին դիմել Ղազախստանից, քանի որ ազգային ռեժիմը, սոցիալական ապահովության առումով, միշտ չի, որ կատարվում է: Բայց սոցիալական ապահովության պրոբլեմները, որպես կանոն, ունենում են հաճախակի, ոչ համակարգային բնույթ: Դիմումների այդպիսի մեծ քանակություն չկա, որ այս կամ այն նորմաները չի կատարվում, հետևաբար, չի կարելի ասել, որ ամեն ինչ լավ է ու հարթ, բայց, միևնույն ժամանակ, չկան մեծ քանակով բողոքներ, որոնցում նշված լինի, որ այս կամ այն մարմիննեի կողմից խախտվում են ԵԱՏՄ Պայմանագրի նորմատիվային դրույթները:

 

Աշխատանքի շուկայի գծով փաթեթն ամբողջությամբ պատրա՞ստ է:

 

Պատրաստ է, բացառությամբ կենսաթոշակային հարցի: Կենսաթոշակային հարցը մեզ մոտ, ըստ Միության մասին Պայմանագրի, պետք է լուծվի առանձին: Մենք այն մշակում ենք, համաձայնեցնում աշպատանքի նախարարությունների հետ: Շատ դժվար հարց է, քանի որ կողմերի դիրքորոշումները տարբերվում են, հախախ – տրամագծորեն: Մասնավորապես, Ռուսաստանի ու Բելառուսի և Հայաստանի ու Ղազախստանի մոտ բոլորովին տարբեր մոտեցումներ են: Մենք խորհրդակցում ենք կառավարությունների ղեկավարների հետ, որպեսզի մեղմենք այդ դիրքորոշումները, ապահովենք մոտեցումների ճկունություն: Եթե հաջողվի ընդունել կենսաթոշակային փաթեթը, ուրեմն սոցիալական բլոկը, սկզբունքայնորեն, կլինի պատրաստ:

 

Վերջերս Հայաստանի խորհրդարանն ընդունեց մի օրենք, որի համաձայն, շինարարական ծառայություններ արտահանող ընկերությունները կարող են օգտվել ուղղակի հարկերի վճարման արտոնություններից: Տնտեսագետները գտնում են, որ այդ հարցը գոնե պետք է նախօրոք համաձայնեցվեր գործընկեր-երկրների հետ, քանի որ նման մոտեցումը կարող է սպառնալ նրանց հարկային սուվերենությունը:

 

Այդ որոշմանը ես տեղյակ չեմ: Միության նորմատիվային բազայում կան արտահանման սուբսիդիաների հետ կապված հարցեր, բայց դրանք վերաբերվում են ապրանքներին: Տվյալ պարագայում արտահանումային սուբսիդիայի հատկանիշներ չեմ տեսնում, քանի որ այստեղ արտոնություններ են տրամադրվում իրաբանական անձին, ընդհանրապես: Հետևաբար, դա հարկային սուվերենության հարց է: Այն ԵԱՏՄ Պայմանագրի շրջանակներում պահպանվում է, այսինքն, հարկերի դրույքաչափերը, հարկերի ձևերը, դրանց վճարման եղանակները, հարկային հաշվետվության ձևերը – այդ ամենը մնում է այն երկրների իրավասությունների շրջանակներում, որոնք, ելնելով իրենց սոցիալական բյուջետային, քաղաքական և այլ նպատակներից, ապահվում են բյուջեի եկամտային մասը:

 

Հայտնի է, որ ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթի մասին խոսելը դեռ շատ վաղ է: Բայց կան ֆինանսական շուկայի ոլորտներ, որտեղ, իմ կարծիքով, կարելի է, և անհրաժեշտ է ստեղծել միասնական ենթակառուցվածք, կամ, թեկուզ, ինտեգրման բարձր մակարդակ: Օրինակ, խոսքը կարող է գնալ միասնական ֆոնդային բորսայի մասին, որը յուրօրինակ շարժիչ ուժ կհանդիսանա փոխադարձ ներդրումների մակարդակի բարձրացմանը, սկսած պորտֆելայինից և վերջացրած՝ ռազմավարականով: Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:

 

Մենք սկսել ենք կատարել այդ աշխատանքը, և արդեն ունենք կողմնորոշիչներ, թե ինչպես և որ ուղղությամբ շարժվելու համար: Մինչև 2025 թվականը պետք է ապահովենք արժեթղթերի թողարկման փոխադարձ ընդունումը և կապիտալի շուկաների մասնագիտացված անդամների փոխադարձ ճանաչումը:

 

Միասնական ֆոնդային շուկայի համար դա, հավանաբար, շատ երկար ժամկետ է, չե՞ք կարծում:

 

2025 թվականը մեզ համար կողմնորոշիչ է, բայց ոչ թե միասնական արժույթի համար, ինչպես ճիշտ նկատեցիք, այլ միասնական ֆինանսական շուկայի ստեղծման համար, բանկերի և ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև միասնական ֆինանսական մեգառեգուլյատորի առումով: Հասկանալի է, որ ԵԱՏՄ երկրներում բանկային հատվածի զգայունությունը և արժեթղթերի շուկայի զգայունությունը, ի տարբերություն այդ նույն ԱՄՆ-ի, որտեղ ֆոնդային բորսան հանդիսանում է ֆինանսավորման առանցքային աղբյուրը, բոլորովին տարբեր են: Եվ քանի որ արժեթղթերի շուկայի զգայունությունը մեզ մոտ բավականին ցածր է, մենք վստահ ենք, որ այդ ուղղությամբ կարող ենք ընթանալ ավելի արագ և միասնական շուկայի վիճակին հասնել ոչ թե մինչև 2025 թվականը, այլ ավելի նկատելի հորիզոնում: Մենք ունենք պիլոտային նախագիծ - «Բրոքեր-դիլեր», այսինքն, արժեթղթերի շուկայի երկու առանձքային մասնագիտությունները, որոնք մեր երկրներում տարբեր ձևերով են լիցանզովորվում և տարբեր ձևերով թույլատրվում գործել մեր պետություններում: Մենք այդ ուղղությամբ սկսել են աշխատանքները, պայմանավորվել ենք ռեգուլյատորների հետ, համաձայնագիր ենք պատրաստել, որ իրենց երկրներում լիցենզավորված բրոքերներն ու դիլերները կարող են հանգիստ կերպով աշխատել ԵԱՏՄ երկրների բորսաներում, այսինքն, այստեղ խոսքը գնում է դեպի շուկայի մասնագիտացված հարթակները մասնակիցների փոխադարձ թույլտվության մասին:

 

Առանց միասնական բորսայական հարթակի շատ դժվար կլինի առաջ գնալը:

 

Դա արդեն բորսաների հարցն է: Ազնվորեն ասած, մեր երկրների էլեկտրոնային հարթակները միմյանց կապելու համար այսօր ոչ մի խոչընդոտ չկա: Պետք է լինի բորսաների ցանկությունը, եթե հարդակները միավորելու, քրոս-լիստինգ, փոխադարձ գնանշումներ անցկացնելու մտադրություններ ունեն, ապա կարող են դա անել: Բայց եթե այդ ճանապարհին հայտնվեն ենթակառուցվածքային կամ նորմատիվային խոչընդոտներ, ապա Հանձնաժողովը պատրաստ կլինի զբաղվել այդ հարցով: Բայց դրա համար պետք է բորսաներից լինեն հայտեր, որոնք հանդիսանում են տնտեսվարող սուբյեկտներ և շահույթ են հետապնդում: Դա նրանք գործն է: Մեր գործը պայմաններն ստեղծելն է: Այնպես որ, ինձ թվում է, որ մեր երկրների տնտեսություններում ընթացող ինտեգրման գրծընթացների զարգացման պայմաններում միասնական ֆոնդային շուկայի ստողծումը նույնպես սարերի ետևում չի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով