Հայտնի է դարձել
«Genealogy» խմբի երկրորդ արմատներով հայ մասնակցի անունը: Ամերիկա աշխարհամասը
կներկայացնի երգչուհի Թամար Կապրիելյանը: Խումբը Եվրատեսիլ-2015-ում կներկայացնի
Հայաստանը: Խմբի կազմում կլինեն հինգ մայրցամաքները (Եվրոպա, Ասիա, Ամերիկա,
Աֆրիկա, Ավստրալիա) ներկայացնող հայկական ծագումով կատարողներ, ինչպես նաև
Հայաստանից: Խումբն այս տարվա համաեվրոպական մրցույթին կներկայանա «Don’t deny»
(«Մի ժխտիր») երգով:
Թամար Կապրիելյանն սկսել է երգել 14 տարեկանից: 2008
թվականին դարձել է YouTube-ի հայտարարած` One
Republic մրցույթի հաղթող` «Apologize»
երգով: Իր առաջին` «Sinner or a
Saint» ձայնասկավառակը Թամարը թողարկել է 2010
թվականին, Interscope Records-ի հետ համատեղ:
Թամարից բացի «Genealogy»
խմբի կազմում հանդես կգա ֆրանսիահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essai): Խմբի երրորդ մասնակցի անունը կհայտարարվի փետրվարի
23-ին:
Եվրատեսիլ-2015
միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին Վիեննայում: Հայաստանը
հանդես կգա մայիսի 19-ին` մրցույթի առաջին կիսաեզրափակիչում: