Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և ուշադրությամբ հետևում է ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացմանը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը:
ՙԳերմանիան խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է: Կանցլեր Անգելա Մերկելն արդեն հայտարարել է, որ պատրաստ է աջակցել այն հարցերում, որտեղ անհրաժեշտություն է զգացվում՚,- հայտարարել է դեսպանը:
Նա ընդգծել է, որ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ`Գերմանիան երկակի չափանիշների քաղաքականություն չի իրականացնում և ղեկավարվում է բացառապես միջազգային իրավունքի նորմերով: Դեսպանը ձեռնպահ է մնացել պատասխանելուց լրագրողների հարցին, թե հատկապես կողմերից որ մեկն է ագրեսիա ցուցաբերում պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ: Նա ընդգծել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արդեն տվել է ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Գերմանիայի դերին առնչվող բոլոր հարցերի պատասպանները:
Նշենք, որ նախօրեին Անգելա Մերկելը, մասնավորապես, հայտարարել է. ՙԳերմանիան ցանկանում է այդ հակամարտութնան լուծման մեջ օգտակար լինել։ Մենք խոսեցեինք, նաև, որ հնարավորության դեպքում Եվրամիությունը ևս մեկ անգամ հանդես գա նախաձեռնությամբ։ Ես կարծում եմ Ադրբեջանը այդ առնչությամբ Եվրոպական հանձնաժողովի հետ կխոսի։ Մենք ԵԱՀԿ ՄԽ անդամ ենք, որի համանախագահներն են Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Եվ մենք աջակցում ենք բանակցային լուծմանը: Տեսնում ենք, որ Ալիևը բազմիցս հանդիպել է իր հայաստանցի գործընկերոջը և ցուցաբերել է պատրաստակամություն բանակցությունների նկատմամբ: Այս կոնֆլիկտին միայն խաղաղ լուծում պետք է լինի: Մենք անհանգստացած ենք հրադադարի խախտումներով և բնականաբար դրանք մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու: Զգուշությամբ պետք է նշեմ, որ Ռուսաստանը վճռական դեր է խաղում: Միգուցե Ռուսաստանն ու Հայաստանը միանման են մտածում: Ուստի կարող եք հանգել, որ տարբեր ստանդարտներ չենք կիրառում՚: